8 զոհ ու մի քանի տասնյակ վիրավոր․ ականատեսը պատմել է Պերմի համալսարանում կրակոցների մասին

Լուրեր

17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
Բոլորը

Ինչպես արդեն հայտնել ենք, Պերմի համալսարանի (ПГНИУ) մասնաշենքերից մեկում անհայտ անձը կրակ է բացել: Իրավասու մարմինները հայտնում են ութ զոհի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պերմում ոստիկանները բերման են ենթարկել համալսարանի ուղղությամբ կրակ բացած մի տղամարդու, հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը:

Այսօր առավոտյան ոստիկանության հերթապահ վարչությունը հաղորդագրություն է ստացել, որ կրակոցների ձայներ են լսվում Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում: Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ զոհվել է ութ մարդ: ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով ՝ 24 վիրավորի բուժօգնություն է ցուցաբերվել, որոնցից 19 -ը ՝ հրազենային վնասվածքներով:

«Կասկածյալի ինքնությունը պարզված է: Ձերբակալության ժամանակ դիմադրություն ցուցաբերելու ընթացքում նա վիրավորվել է», – հայտնել են գերատեսչությունից։

Հարձակվողի անունը չի նշվում հաղորդագրության մեջ:

Տղամարդը մի քանի կրակոց է արձակել թիվ 8 մասնաշենքում:

Սկզբում Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանը հայտնել էր, որ հրաձիգը սպանվել է, սակայն հետագայում այս հաղորդագրությունը անհետացել է համալսարանի կայքից:

ՌԻԱ Նովոստին իր տեղեկություններով հայտնում է, որ հարձակվողը զենքը ձեռք է բերել օրինական ճանապարհով։

Ողբերգությանը ականատես, լրագրության և զանգվածային հաղորդակցության ամբիոնի դոցենտ Իվան Պեչիշչևը զրուցել է BBC- ի հետ: Նրա խոսքով՝ Պերմի ժամանակով ժամը 11: 30 -ի սահմաններում նա գնացել է դասի և տեսել, թե ինչպես են ութերորդ մասնաշենքից փախչում ուսանողները, և թե ինչպես են մարդիկ դուրս թռչում շենքի երկրորդ հարկից:

«Նրանք սարսափած, ճիչերով դուրս էին ցատկում։ Ինձ ուսանողներից մեկն ասաց, որ կրակոցներ են։ Ես կրակոցի ձայներ լսեցի, բոլորը սկսեցին տարբեր կողմեր փախչել։ Ես գնացի երկրորդ կորպուս՝ իմ ուսանողների մոտ, կրակոցները շարունակում էին լսվել»,- պատմել է ականտեսը։

Նրա խոսքով ՝ Պերմի համալսարանի տարածքում կա մոտ 10 մասնաշենք, իսկ անվտանգության ծառայությունն անմիջապես փակել է բոլոր շենքերի մուտքերն ու անցումները: Այդ պահին նա արդեն դժվարությամբ է մտել իր կորպուսը: «Սահմռկեցուցիչ էր փողոցում լինելը»,- խոստովանում է Պեչիշչևը:

 

Տաթև Ֆռանգյան