Որքա՞ն գումար է հավաքվել «1000 դրամների» հիմնադրամում և քանի՞ զինծառայողի է գումար փոխանցվել

Լուրեր

03.02.2026 | 20:13
Կարեն Խաչանովն առաջին անգամ զուգախաղում թիմակից կլինի Զվերևի հետ
03.02.2026 | 20:00
ՀՀ-ն իրեն ՌԴ-ի ազդեցության գոտի չի համարում․ ՌԴ-ին առաջարկում ենք՝ սուվերեն երկրների միջև հարաբերություն, ինչպիսին Իրանի հետ է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 19:48
Երբ խաղաղության համաձայնագիր կնքվի, Ուկրաինայում զորքեր, ինքնաթիռներ և ռազմածովային աջակցություն կհայտնվեն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
03.02.2026 | 19:33
Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները գրեթե կկիսվեն. ԿԲ
03.02.2026 | 19:20
ՌԴ-ն նախատեսում է խստացնել արտերկիր կանխիկ ռուբլու արտահանման կանոնակարգերը
03.02.2026 | 19:11
Արարատ Միրզոյանը ԵԽ հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության և հումանիտար հարցեր
03.02.2026 | 19:05
ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութը
03.02.2026 | 19:00
Լավրովի խոսքը բացահայտեց՝ ՌԴ-ն դե ֆակտո չի ճանաչում ՀՀ-ի անկախությունը․ Կրեմլը կայսերապաշտ մտածելակերպ ունի․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:54
«Մեքենան ընկավ փոսը, շուռ եկավ». Արին Բերդի փողոցի «խրամատները». ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:45
Գրամը՝ 60 հազար․ ինչ է կատարվում Երևանի ոսկու շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:40
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
03.02.2026 | 18:35
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հետևել են Աբու Դաբիում անցկացվող համատեղ զորավարժություններին
03.02.2026 | 18:26
«Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների մասին
03.02.2026 | 18:18
Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ․ ՀԿԿ
03.02.2026 | 18:09
Արթուր Գալոյանը փոխել է ակումբը
Բոլորը

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում առկա է 1 միլիարդ 861 միլիոն 651 հազար 517 դրամ, կատարված հատուցումները կազմում են 133 միլիոն 900 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի պաշտոնական կայքից։ 
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» կամ հանրության շրջանում առավել հայտնի որպես «1000-ական դրամների» օրենքի նախագիծն օրենսդիրի կողմից ընդունվեց 2016 թվականի դեկտեմբերի 15-ին:

Ներկայացնում ենք շահառուներին, որոնց ընտանիքներին հիմնադրամն արդեն իսկ գումար է փոխանցել:

Շարքային ժամկետային զինծառայող Անդրանիկ Սմբատի Մուսիկյան. ընտանիքին տրամարվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 200,000-ական դրամ։ Մուսիկյանը զոհվել է այս տարվա հունվարի 18-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Գոռ Համազասպի Գարեգինյան. ժամկետային պարտադիր զինծառայող, փոխանցվել է 10 միլիոն դրամ և ամսական 200,000-ական դրամ։ ԼՂՀ ՊԲ շարքային զինծառայողը զոհվել է 2017 թվականի փետրվարի 6-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կրակոցից։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Գեղամ Հենրիկի Մանուկյան. զոհված փոխգնդապետի ընտանիքին հիմնադրամից փոխանցվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 300,000-ական դրամ։ ՊԲ պայմանագրային զինծառայողը զոհվել է այս տարվա փետրվարի 8-ին՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Կարեն Մարատի Ուլուբաբյան. զոհված պայմանագրային զինծառայողի ընտանիքին փոխանցվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 250,000-ական դրամ։ Կրտսեր սերժանտ Ուլուբաբյանը զոհվել է հունվարի 22-ին՝ ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Նախագահ Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արայիկ Իգորի Սարգսյան. զոհված պայմանագրային զինծառայողի ընտանիքին հիմնադրամը փոխանցել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 250,000-ական դրամ։ Սերժանտ Սարգսյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին «նույն զորամասի զինծառայողներից մեկի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով» (ՀՀ Քննչական կոմիտե․ հեղ)։

Արտակ Էդիկի Ռաֆայելյան. զոհված շարքային ժամկետային զինծառայողի ընտանիքին փոխանցվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 200,000-ական դրամ։ Ռաֆայելյանը զոհվել է ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի արձակած կրակոցից։ Նշենք, որ Ռաֆայելյանը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին, նաև Գինեսի ռեկորդակիր էր՝ կարողանում էր պառկած դիրքից 11.000 անգամ «հենում-ծալում» վարժություն կատարել: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Նվեր Յուրիկի Բաբաջանյան. զոհված մայորի ընտանիքին փոխանցվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 300,000-ական դրամ։ Բաբաջանյանը զոհվել է մարտի 1-ին՝ Արցախի Հանրապետության հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության արդյունքում։ Դեռևս 2009 թվականին Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Նարեկ Հմայակի Հարությունյան. Ժամկետային պարտադիր զինծառայողի ընտանիքին փոխանցվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 200,000-ական դրամ։ Կրտսեր սերժանտը զոհվել է ապրիլի 24-ին՝ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կրակոցից։ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Գոռ Գևորգի Հովհաննիսյան. ավագ լեյտենանտի ընտանիքին փոխանցվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 300,000-ական դրամ։ Պայմանագրային զինծառայողը զոհվել է մարտի 31-ին՝ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կրակոցից։ Ավագ լեյտենանտը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Գոռ Ֆրունզիկի Խուդինյան. ընտանիքին փոխանցվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 300․000-ական դրամ: ՊԲ պայմանագրային զինծառայող, կոչումով կապիտան Խուդինյանը զոհվել է փետրվարի 23-ին, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, երբ փամփուշտը փողում պայթել է։ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Կորյուն Կամոյի Կիրակոսյան. առաջին խմբի հաշմանդամ ՊԲ շարքային զինծառայողին փոխանցվել է 10 միլիոն դրամ միանվագ գումար և ամսական 200,000-ական դրամ։ Կիրակոսյանը վիրավորում է ստացել փետրվարի 8-ին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի կողմից արձաված կրակոցից։

Գուրգեն Հարությունի Սարգսյան. շարքային ժամկետային զինծառայողի ընտանիքին փոխանցվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 200,000-ական դրամ։ Սարգսյանը ծանր վիրավորում էր ստացել հունվարի 16-ին, սակայն մահացել է մարտի 1-ին ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալում։  Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ Սարգսյանը գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մհեր Ֆելիքսի Արզումյանյան. զոհված ժամկետային զինծառայողի ընտանիքին հիմնադրամից փոխանցվել է 10 միլիոն ՀՀ դրամ և ամսական 200,000-ական դրամ։ Արզումանյանը զոհվել է ապրիլի 28-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Շարքային Արզումանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Սեդա Ղուկասյան