Բաքուն Հայաստանի դեմ ՄԱԿ-ի Միջազգային դատարան հակընդդեմ հայց կներկայացնի

Լուրեր

06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի՝ Խտականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով գանգատին։

Նախօրեին երեկոյան այս լուրի տարածումից հետո, Ադրբեջանի ԱԳՆ-ն բավական նյարդային արձագանքեց և չսպասելով լուսաբացին՝ դեռ գիշերը տարածեց հաղորդագրություն։

Նախ թվիթերյան իր գրառմամբ ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց կներկայացնի նույն հիմքով։
Հետո էլ տարածվեց ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևայի հայտարարությունը։ Նա ևս ասել է, որ Ադրբեջանը կդիմի դատարան, որպեսզի «Հայաստանը պատասխանատվության ենթարկվի Խտականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգային խախտումների համար»։

«Ուզում եմ նշել, որ Հայաստանի կողմից «մեր տարածքի անօրինական օկուպացիայի ավարտից հետո, մանրամասն հավաքվել ու փաստաթղթավորվել են ադրբեջանցների նկատմամբ մարդու իրավունքների խախտումները։ Այստեղ մտնում են բռնի տեղահանման, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, ադրբեջանցիների՝ էթնիկ պատկանելիության հողի վրա սպանությունների դեպքերը։ Ավելի քան 1 մլն ադրբեջանցի բռնությամբ վտարվել է իր տներից «հայկական ագրեսիայի հետևանքով»,- ասել է Աբդուլլաևան`նշելով, որ եռակողմ հայտարարության ընդունումից հետո էլ, իբր, շարունակում է խախտել կոնվենցիան՝ խոչընդոտելով ադրբեջանցի տեղահանվածների վերադարձին ականապատման ու ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումից հրաժարվելու միջոցով։

Հավելենք, որ Միջազգային դատարան ներկայացրած իր գանգատում ՀՀ-ն նշում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ բռնությունների», և որ դա «պետության կողմից հայատյացության քաղաքականության հետևանք է»:

Հայաստանը պնդում է, որ «այս գործելակերպը մեկ անգամ ևս առաջին պլան է մղվել 2020 թվականի սեպտեմբերին ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո», և որ «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել CERD- ի կոպիտ խախտումներ»:

Պաշտոնական Երևանն իր հայցում ընդգծում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանը շարունակել է հայ գերիների, պատանդների և ձերբակալված այլ անձանց սպանությունները, խոշտանգումներն ու մյուս նվաստացումները:

 

Էմմա Չոբանյան