Իրանի նախագահը ասիական երկրների հետ տնտեսական համագործակցությունն անվանել է իր կառավարության հիմնական քաղաքականությունը

Լուրեր

21.09.2026 | 10:39
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ
21.09.2026 | 10:36
Անկախությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ․ Վահագն Խաչատուրյան
21.09.2026 | 10:20
«Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ ըստ ԿԸՀ տվյալների
21.09.2026 | 10:11
Հայաստանի Պրեմիեր լիգա. 8-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
21.09.2026 | 10:00
Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ
21.09.2026 | 09:32
Փորձ է արվել համոզել, թե «ազգային շահը» կարևոր է անկախությունից, մինչդեռ անկախությունը պետական ժողովուրդ լինելու առհավատչյան է․ Ռուբինյան
21.09.2026 | 09:30
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ՝ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
Բոլորը

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր երկրի առաջնահերթությունն է անվանել տարածաշրջանային, մասնավորապես հարևան երկրների հետ փոխգործակցությունը:

«Այցը Տաջիկստան նոր գլուխ կբացի Իրանի հետ մշակութային, տնտեսական և քաղաքական հարաբերությունների մեջ»,- հայտարարել է Ռաիսին Մեհրաբադի օդանավակայանում Դուշանբե մեկնելուց առաջ, գրում է Irna գործակալությունը:

Իրանի նախագահի խոսքով` իր այցը Տաջիկստանի մայրաքաղաք տեղի կունենա իր տաջիկ գործընկերոջ հրավերով` մասնակցելու ՇՀԿ ղեկավարների հանդիպմանը:

Ռաիսին հայտնել է, որ այս ուղևորության ընթացքում մի շարք համաձայնագրեր կստորագրվեն երկու կողմերի միջև՝ տնտեսական, գյուղատնտեսական և իրավական ոլորտներում:

«Մենք կարևորում ենք տարածաշրջանային համագործակցությունը, իսկ Շանհայի համագործակցության կազմակերպությունը համարվում է տարածաշրջանային համագործակցության ակտիվ կազմակերպություններից մեկը»,- ասել է նա:

Նա ասիական երկրների հետ տնտեսական համագործակցությունն անվանել է իր կառավարության հիմնական քաղաքականությունը:

Ռաիսին հաստատել է նաև, որ երկկողմ հանդիպում կունենա Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

 

Տաթև Ֆռանգյան