ԱԺ խորհրդի արտահերթ նիստում հաստատվել են «Եվրանեսթ», ՍԾՏՀԽՎ և ԵԽԽՎ պատվիրակությունների կազմերը
Քաղաքականություն
16.09.2021 | 14:52ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:
«Քննարկվեցին եւ հաստատվեցին Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ) եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը»,- ասված է հաղորդագրությունում: