Կարող է պահ գա՝ իշխանությունն ասի՝ անվտանգության հարցով գնացեք Ադրբեջանից պահանջեք. Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.02.2026 | 23:22
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
13.02.2026 | 23:00
Կլիմայական ապատեղեկատվությունը մարտահրավեր է դարձել. ինչ լուծումներ են առաջարկվում
13.02.2026 | 22:49
«Աղից քայքայված ասֆալտ» ու միլիոնների վնաս․ ո՞վ է փոխհատուցելու վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 22:43
Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. երեք անձ հոսպիտալացվել է
13.02.2026 | 22:29
Ադրբեջանում հնդիկների են առևանգել և ծնողների աչքի առաջ խոշտանգել ուղիղ հեռարձակմամբ
13.02.2026 | 22:10
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնները
13.02.2026 | 21:55
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.02.2026 | 21:41
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.02.2026 | 21:28
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
13.02.2026 | 21:13
Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան քննարկում է սեփական միջուկային զսպման ուժերի ստեղծումը. Bloomberg
13.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. Ով շահեց Վենսի այցից՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:51
Ալիևը Մյունխենում Սլովակիայի ՊՆ ղեկավարի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
13.02.2026 | 20:42
Ղազախստանում ռուսական եկեղեցու նախկին քահանան ձերբակալվել է. նա դատապարտել է պատերազմը և փորձել Մոսկվայից անկախ եկեղեցի ստեղծել
13.02.2026 | 20:31
500-ապատիկ տուգանք և նոր արգելքներ․ մեդիա օրենքը փոխվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:14
Այս պատմությունը կաթողիկոսությունը ՀՀ-ից Էջմիածնի գանձերի հետ դուրս տանելն է, թույլ չեմ տա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխանությունն ի զորու կլինի՞ ապահովել մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին և դիտարկմանը, որ ստեղծված անվտանգային խնդիրները իշխանությունը չի կապում իր անկարողությունների հետ և բնորոշում է որպես հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշեց. «Ինչ է նշանակում, որ հակառակորդի կողմից կարող են լինել սադրանքներ, բա թշնամի է, պետք է սադրանքներ անի: Շատ զարմանալի չէ, իրենց խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասում էր՝ գերիների մասին գնացե՛ք, Ադրբեջանի՛ց հարցրեք: Կարող է ինչ-որ պահ գա, և իրենք ասեն՝ անվտանգության հարցով գնացե՛ք, Ադրբեջանից պահանջեք»:

«Իհարկե այս իշխանությունն ի զորու չէ անվտանգային հարցերը լուծել: Նախորդող երեք տարին և մասնավորապես ցայտուն կերպով նախորդ մեկ տարին բավարար չէ՞ր հասկանալու համար, որ ի զորու չեն»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով, որ խնդրի լուծումը իշխանափոխությունն է:

Դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը տեսակետ է հայտնել, որ Գորիս – Կապան ճանապարհի խնդրահարույց հատվածի փոխարեն պետք է արագացնել այլընտրանքային ճանապարհի կառուցումը, որը չի անցնի Ադրբեջանի տարածքով, Մամիջանյանն արձագանքեց. «Եթե իր հայրենի տան վրա թշնամիները հարձակվեն, ի՞նչ է ասելու այդ պատգամավորը, պետք է կառուցել այլ հայրական տուն, որը չի գտնվի թշնամու տարածքո՞ւմ: Չէ՛, մենք մեր հայրենիքի ամեն հատվածը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը պետք է պաշտպանենք, պետք է բարձրաձայնենք մեր հայրենիքի օկուպացված տարածքների մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում: