«Ուզում են գնալ ճակատամարտի, երբ ճակատամարտն ավարտված է»․ ՀԱԿ-ն այս փուլում չի միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ «Հանուն Հայաստան պետության» ճակատի պայքարին միանալու առաջարկին՝ ասում է, որ այս պահին ժողովրդի մոբլիլիզացման գործիք, որը կտանի իշխանափոխության, ՀԱԿ-ը չի տեսնում։ «Երբ որ ճակատամարտը գնում էր, մենք մասնակցել ենք, հիմա կան մարդիկ, ովքեր ուզում են գնալ ճակատամարտի, երբ որ ճակատամարտն ավարատված է»,- ասաց Զուրաբյանը:

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ իրենք դեռ 2015 թ-ից հասարակությանը զգուշացրել են, որ Սերժ Սարգսյանի վերատադրության իրականացման սցենարը Սահմանադրական փոփոխությունների և ԱԺ ընտրությունների փաստացի կեղծման ճանապարհով է լինելու, սակայն որոշ ուժեր, օրինակ, սահմանադրական հանրաքվեի դեմ ՀԱԿ-ի պայքարը կեղծ օրակարգ են համարել։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ին ճակատի պայքարին միանալու առաջարկ էր արել «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Կոնգրեսը լուրջ քաղաքական գործընթացների կուսակցություն է»,- նշեց Զուրաբյանը՝ շարունակելով․ «Հենց էնպես դուրս գալ փողոց և ասել՝ մենք անում ենք իշխանափոխություն, քաղաքականության մեջ չի լինում, պետք է լինի շատ լուրջ գործընթաց, որը կարող է նպաստել ժողովրդի մոբիլիզացիային»։ Իսկ այս պահին ՀԱԿ-ը չի տեսնում նման գործընթացի հիմք։ «Բայց մեր սկեպտիցիզմը չպետք է դառնա որևէ մեկի համար խանգարիչ հանգամանք»,- ընդգծեց Զուրաբյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վերատադրության դեմ «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանի առանձին պայքարին, Լևոն Զուրաբյանն ասում է, որ Փաշինյանը պետք է նախ իր ղեկավարած դաշինքի ներսում միասնության հասնի: Այնուամենյանիվ, ՀԱԿ-ը հաջողություն ու բարի երթ է մաղթում այս փուլում բոլոր պայքարողներին։ «Բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ հիմա հնարավոր է կատարել ամբողջական իշխանափոխություն՝ զանգվածների մոբիլիզացիայի միջոցով, մենք ի սրտե մաղթում ենք հաջողություն։ Ի վերջո, կարող է պատահի՝ մենք սխալվում ենք։ Էդ դեպքում, մենք միայն կծափահարենք»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ իրենք ճիշտ գնահատականը կտան ճիշտ պահին:

Իսկ ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման շուրջ վերջին կանխատեսումներին, Զուրաբյանն ասում է, որ ԼՂ խնդրի լուծումը Ռուսաստանի մենաշնորհն է դարձել, և բոլորովին պատահական չէ, որ Ալիևը գնաց վաղաժամ նախագահական ընտրությունների՝ թարմացնելով ղարաբաղյան խնդրի լուծման հարցում իր մանդատը Պուտինի, իսկ Հայաստանի պարագայում էլ՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ։

Ըստ նրա՝ դա նշանակում է, որ մոտ ապագայում խնդիրը պետք է լուծվի կամ խաղաղության, կամ պատերազմի ճանապարհով։

Մանրամասները դիտեք Լևոն Զուրաբյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան