35 սոցիալական ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ֆինանսական աջակցություն է ստացել

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հայաստանյան 35 սոցիալական ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ընդհանուր 186 միլիոն ՀՀ դրամ ծավալով ֆինանսական աջակցություն է ստացել, փոխանցում է «Իմփաքթ Հաբ Երևան»-ը։ Սոցիալական բիզնեսները ստացված միջոցներն ուղղելու են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարմանը և իրենց հետագա հզորացմանը։

Սեպտեմբերի 11-ին Իմփաքթ Հաբ Երևանի գրասենյակում տեղի ունեցավ դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում աջակցություն ստացած ձեռնարկությունները ներկայացրին իրենց արտադրանքն ու ծառայությունները։

Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդը գործարկվել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության»* տարածաշրջանային նախագծի շրջանակում։ Մրցույթի արդյունքում ընտրվել են ՀՀ բոլոր մարզերում գործող տարբեր բիզնես նախաձեռնություններ, որոնց միավորողը գործունեության սոցիալական բաղադրիչն է։

«Եվրոպական միությունն, արդեն մի քանի տարի, ներդրումներ է իրականացնում Հայաստանում սոցիալական ձեռներության ոլորտը զարգացնելու ուղղությամբ, և, համավարակի բռնկումից կարճ ժամանակ անց, մենք զգացինք այսպիսի աջակցությունը անհրաժեշտություն է։ Արդյունքահեն բիզնեսները մեծ ներուժ ունեն և կարող են կարևոր դերակատարում ստանձնել տնտեսության վերականգնման, տնտեսական աճի և նոր աշխատատեղերի ստեղծման գործում։ Այս ծրագիրն, ընդհանուր առմամբ, մեծ խթան կհաղորդի ոլորտին, և մենք ակնկալում ենք տեսնել, թե ոլորտն ինչ զարգացում կապրի առաջիկա տարիներին»- նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Ողջույնի ելույթներից հետո դրամաշնորհ ստացած ձեռնարկությունների հիմնադիրներին հանձնվեցին ֆինանսական աջակցությունը խորհրդանշող վկայականները։

Ծրագրի թիրախում սոցիալական ձեռներեցությունն է։ Աջակցությունն ուղղելով սոցիալական ուղղվածությամբ բիզնես համայնքին՝ ծրագիրը ոչ միայն սատարում է մարզային փոքր և միջին բիզնեսին, այլ նաև կայունություն հաղորդում այն սոցիալական խնդիրների լուծման գործընթացներին, որ իրենց ուսերին են վերցրել այդ ձեռնարկությունների հիմնադիրները։

Սոցիալական ձեռնարկատիրությունների ստեղծման հիմնական նպատակներից մեկը սոցիալական նախաձեռնությունների ֆինանսական անկախությունն է։ Սակայն Հայաստանում դեռևս նոր զարգացող այս ոլորտը շարունակում է կախված մնալ միջազգային դոնորների աջակցությունից, ինչը ռիսկեր է պարունակում ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ազդեցության տեսանկյունից։ Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են նաև այս խնդրի լուծմանը։

«Մենք հավատացած ենք, որ միայն դրամաշնորհներով աշխատող սոցիալական ձեռնարկությունները կայուն բիզնես և հետևաբար նաև զգալի սոցիալական ազդեցություն ունենալ չեն կարող։ Այդ իսկ պատճառով ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է իրականացնել տեղական սոցիալական բիզնեսների կարողությունների զարգացման գործընթաց՝ հնարավորություն տալով նրանց ներգրավել ներդրումներ ու ապահովել իրենց ֆինանսական անկախությունն ու կայունությունը»,- նշել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը։

Կարևորելով ներդրողների հետ աշխատանքն ու գիտակցելով ոլորտային առանձնահատկությունները՝ ծրագրի շրջանակում կստեղծվի նաև սոցիալական ձեռներեցության զարգացման ներդրումների ֆոնդ, ստեղծելով ենթակառուցվածք, որը կխթանի այս ոլորտում ներդրումների հոսքերն ու կդառնա կապող օղակ սոցիալական բիզնեսի և պոտենցիալ ներդրողների միջև։