Աղվան Հովսեփյանը, «աֆրիկյան մեր որսորդը» եղել են կոռուպցիայի ճարտարապետները. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Պետք է երկխոսություն սկսել հաղթած կողմի հետ որքան էլ որ ծանր լինի, պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները: Բնականաբար, չպետք է մոռանալ կատարվածը, ուստի` դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական ռիսկերի հիման վրա: Այս քայլերի գրագետ կիրառման արդյունքում մենք կարող ենք ռիսկերը մեղմել, թշնամանքը կդարձնենք կառավարելի և կլուծենք մեր պետության առջև դրված խնդիրները»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ երկխոսելու հայտարարությանը:

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 30-ամյակին Երևանում կազմակերպվելու է համերգ: Փաշինյանն այն որակել էր «մասշտաբային և գունագեեղ», ինչը հարուցել էր զոհերի հարազատներից շատերի դժգոհությունը: Անդրանիկ Քոչարյանն այս առիթով նշեց. «Պատկերացրեք, որ մասշտաբային սիմֆոնիկ համերգ որտեղ կհնչի Տերտերյանի երաժշտությունը: Տերտերյանի երաժշտությունը շատ գունեղ է և շատ ոգեղեն է: Ինչ որ լիցքեր պետք են նաև մշակույթի լեզվով: Մեր տոները պետք է ինչ-որ ձև անպայման նշվեն, որովհետև հետպատերազմյան մեր կարիքների մեջ մեր հոգեբանական նկարագրի արթնացման խնդիրներ ունենք: Մենք չպետք է մեռանանք Եռաբլուրում թաղված մեր հերոսների, նրանց ընկերների ներկայությունը, որոնք մեզ կստիպեն հասնել վերջնական խաղաղության»:

Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի հարցում սկսել են մեծ փաթով գործել, ինչը կնպաստի զինել բանակը: «Դուք կմտածեի՞ք, որ Աղվան Գառնիկովիչը կալանավորվելու է, բոլորն ասում էին՝ չէ՛, միմյանց հետ լեզու են գտել, բայց հիմա Աղվան Հովսեփյանը կալանավայրում է, չնայած, որ իր փաստաբանները մի շարք հիվանդություններ են գտել: Գլխավոր դատախազը կոռուպցիայի, Մարտի 1-ի գործերը կոծկելու ճարտարապետն է եղել: «Աֆրիկյան որսորդը» ևս այդպես էր երկիրը կառավարում: Սպասեք հերթականությանը, ասվել է, արվում է, թեև ես էլ տեմպերից գոհ չեմ: Ես գիտեմ, որ ապօրինի գույքի բռնագանձման գործով ահռելի աշխատանք է կատարվել:

Անպայման անցկացնելու եմ արտագնա նիստ Վահագնի թաղամասում, Սևանում, Մոնումենտում, Ձորաղբյուրում, որտեղ կենտրոնացված են բանակի հետ առնչվող բարձրաստիճան զինվորակնների անշարժ գույքեր: Մեր «Աֆրիկյան որսորդը» ի՜նչ կարողությունների տեր է, մեռանք խոսելով «Սիստեմա» ընկերությունում իր ներդրումների մասին: Վճիռները հերթականությամբ գալու են և թակելու են բոլորի դռները»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան