Էրդողանի ուղերձը՝ Արցախի օկուպացիայից հետո բացել կոմունիկացիաները, ընդունելի՞ է ՀՀ իշխանության համար․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի հետ

-Պարո՛ն Մանուկյան, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները փոխադարձ հայտարարություններ են արել՝ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն հայտնելով։ Որպես դաշնակցական՝ ի՞նչ տեսակետ ունեք այս թեմայով։

-Երեկ ամսի 6-ն էր, 2009 թվականի սեպտեմբերի 6-ին ես և իմ հազարավոր կուսակցական ընկերներ, մեր հազարավոր հայրենակիցներ, ովքեր գիտակցում էին, որ Թուրքիայի հետ այն ձևաչափով, որ սկսվում էին հարաբերություններ, որ կոչվում էր «ֆուտբոլային դիվանագիտություն», սպառնալիք է մեր երկրի և ժողովրդի իրավունքներին, դուրս էինք եկել փողոց։ Հստակ հասկանում էինք, որ այն ձևաչափով, որ սկսվում է Թուրքիայի հետ հարաբերությունը, լուրջ վտանգ է Հայաստանի համար։

2020 թվականին ամռանից սկսած մի շարք հարցադրումներ օդում կախված են եղել՝ Թուրքիայի հավանական միջամտությունը հավանական կոնֆլիկտին, Թուրքիայի ավելի ագրեսիվ պահվածքը, Ադրբեջանին սադրելը։ Այդ ժամանակ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչները, առնվազն՝ խորհրդարանի մակարդակով, վստահեցնում էին, որ Թուրքիան ակտիվ չի միջամտելու, արդյունքում մենք տեսանք 44-օրյա պատերազմ։

Այդ ամենից հետո Կառավարությունը բերում է մի ծրագիր, որտեղ այդքան էլ վառ արտահայտված չեն 44-օրյա պատերազմի ընթացքում եղած գնահատականները, երբ Կառավարության նիստում լսում ես Փաշինյանի խոսքը, որ Թուրքիայի կողմից դրական ժեստեր կան, ու մեկ էլ մտաբերում ես՝ ինչ ժեստի մասին է, մտաբերում ես, թե Էրդողանը դրանից առաջ ասում է՝ «Ղարաբաղի օկուպացիայից հետո Հայաստանը հնարավորություն ունի․․․»։ Այսինքն՝ Էրդողանի այդ ուղերձը, որ Արցախի օկուպացիան պետք է վերջանար, որ կոմունիկացիաներ բացեն, ընդունելի՞ է ՀՀ իշխանության համար։

-Դատելով մինչ օրս ՀՀ իշխանության առաջ քաշած տեսակետներից, որոնք հնչել են հանրային տիրույթում, կարելի է ենթադրել, որ ընդունելի չէ։ ՀՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերագործարկում է պահանջում, ինչը պիտի որ նշանակի՝ չընդունել Արցախի՝ ադրբեջանական կարգավիճակը։

-Փաշինյանը պետք է առնվազն մեկ օրինակով ասեր, թե ինչ դրական ուղերձներ կան Թուրքիայի կողմից։ Կառավարության ծրագրում այդ դրույթները լղոզված են, կային նաև վտանգավոր տարրեր, ձևակերպված էր, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է լինի ոչ թե նոր հակամարտությունների ստեղծման․․․ այլ տարածաշրջանային համագործակցության նոր ազդակ»։

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում հայկական լոբբիստական կառույցները, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ակտիվ գործունեություն են ծավալում Հայոց ցեղասպանության հետ կապված որևէ դրույթ գործարկելու շուրջ կամ օրենսդրական ուժ տալու, և դա Թուրքիան փող-փող անելով է ընդունելու, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման ձևակերպումը ՀՀ Կառավարության ծրագրում պետք է դառնա համագործակցության․․․

Եվ վերջապես՝ Էրդողանը հստակ ասաց՝ «Ճանաչում ես իմ սահմանները, հրաժարվում ես Արցախից, ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում ես Ցեղասպանության միջազգային ճանաչումից և նստում ենք իրար հետ խոսելու»։

-Թուրքիայի կողմից Հայաստանին անընդունելի նախապայմանների առաջադրման դեպքում կարող է պետությունը չգնալ դրան։

-Դեռ պատասխան չի եղել, կլինի՞, կասենք՝ ապրեք։

-Հայաստանը մշտապես շեշտել է, որ դեմ չէ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը։ Դաշնակցությունն էլ դրա կողմնակիցն է։

-Այդ դեպքում՝ ծով չտեսած չեն բոբիկանում ու պաշտոնապես Կառավարության նիստում հայտարարում, որ Թուրքիան դրական ազդակներ է ուղարկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան