Այո, Մարտի 1-ի գործը բացահայտված է. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

«Ամենամեծ մոլորությունն այն է, որ անընդհատ քաղաքական իշխանությանն են հարցնում դատական վճիռների արագության, որակի մասին: Այդ մասին լրագրողները կարող են հարցնել դատավորներին, քննչական մարմիններին»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Մենք խոստումներ ենք տվել, որ Հայաստանում իրականացվելու է արդարադատություն. Հայաստանն իրավական պետություն է: Մենք մեր հասանելիքն անելու ենք՝ եթե պետք է Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել, ստեղծելու ենք, պետք է Հակակոռուպցիոն դատարան ստեղծել, ստեղծելու ենք, այսինքն, այն, ինչը որ քաղաքական իշխանության անելիքն է, արվելու է, իսկ դատական գործերի ընթացքի և որակի մասին լավ կլինի հարցեր ուղղեք ոչ թե պատգամավորներին ու քաղաքական գործիչներին, այլ դատական համակարգի ներկայացուցիչներին և հետաքրքրվեք, թե որ գործն ինչու ձախողվեց կամ ինչու են թույլ ապացույցներով գործեր բերում»,- ասաց Հովակիմյանը:

«Ես, որպես լրագրող, նախկինում պատգամավորներին Մարտի 1-ի գործի ընթացքի վերաբերյալ հարցեր չէի տալիս, այլ իրենց դիրքորոշումն էի հարցնում, օրինակ՝ այն մասին, որ մի ոստիկանի ցուցմունքով քաղաքացի էր ազատազրկվում»,- նշեց պատգամավորը:

Հովակիմյանը նաև կարծիք հայտնեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է. «Այդ 80 էջը կարող եք վերցնել, կարդալ: Ես այնքան եմ հետաքննել Մարտի մեկի գործը, կարող եմ ասել, որ կրակելու հրաման կատարելը մի բան է, Մարտի 1-ի գործը մի այլ բան: Կրակելու հրամանը կատարողներն այնքան մեղավոր չեն, ինչքան այդ հրամանը տվողները»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: