Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի նկատմամբ ՌԴ բացասական վերաբերմունքը պայմանավորված է պլատֆորմի անդամ ռուսական «Գոլոս» ասոցիացիայի բացահայտումներով. ՀՔԱՎ

Լուրեր

16.06.2026 | 15:27
Ես այլևս չեմ ուզում թաքցնել․ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական շրջանում ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 15:20
Ընդամենը մեկ խախտում․ Կաբո Վերդեի հավաքականն աշխարհի առաջնությունների ռեկորդ է սահմանել
16.06.2026 | 15:10
«Արարատցեմենտ»-ը կարող է պետականացվել // «Միասնության թևեր»-ը ՍԴ կդիմի․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 15:08
Ջորջա Մելոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում ընտրություններում տարած հաղթանակի առիթով
16.06.2026 | 15:01
Վենսը հայտարարել է, որ Թրամփը կարող է ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստը հրապարակել մինչև ուրբաթ
16.06.2026 | 14:59
Արմեն Գրիգորյանը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
16.06.2026 | 14:53
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել պատանեկան ԱԱ-ում
16.06.2026 | 14:45
Հայտնաբերվել է 194 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
16.06.2026 | 14:37
Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան է հրավիրել
16.06.2026 | 14:28
ՖԻՖԱ-ն կվճարի ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարի աշխատավարձը
16.06.2026 | 14:20
Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն ուրբաթ
16.06.2026 | 14:16
ՀՀ-ն կես տարի առաջ երկաթուղային փակուղում էր, հիմա աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան
16.06.2026 | 14:09
ԵՄ-ն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա՝ Հայաստանին օգնելու դիմակայել ՌԴ անարդար առևտրային սահմանափակումներին․ Կալլաս
16.06.2026 | 14:06
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 14:05
Որոշում ենք կայացրել նիստերին չմասնակցել. Արմեն Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018թ. մարտի 13-ին Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) և իր անդամ Ընտրությունների ուսումնասիրության միջազգային կենտրոն (IESC) լիտվական կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կողմից ճանաչվել են անցանկալի կազմակերպություններ։  

Պլատֆորմի նկատմամբ ՌԴ բացասական վերաբերմունքը պայմանավորված է պլատֆորմի անդամ ռուսական «Գոլոս» ասոցիացիայի բացահայտումներով, որոնք մշտապես ակնհայտ են դարձնում ՌԴ-ում կատարվող ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները։ «Գոլոս»-ը «օտարերկրյա գործակալի» պիտակավորում է ստացել ՌԴ արդարադատության նախարարության կողմից դեռևս 2014թ., իսկ նրա անդամների նկատմամբ հետապնդումները, սահմանափակումները և վարկաբեկման փորձերը շարունակական բնույթ են կրում։

Այս օրերին ասոցիացիայի աշխատակիցների նկատմամբ ճնշումները հատկապես ուժեղացել են մարտի 18-ին նախատեսվող ՌԴ նախագահի ընտրությունների պատճառով, քանի որ ասոցիացիայի մշակած վիճակագրական վերլուծության գործիքները հնարավորություն կտան բացահայտել ընտրությունների ընթացքում արձանագրվելիք թվական տվյալների բոլոր մեքենայությունները։