Փաստաբանը հրաժարվեց Արմեն Գևորգյանի պաշտպանությունն իրականացնելուց և լքեց դահլիճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստում Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն արեց՝ խնդրելով իր՝ որպես Արմեն Գևրոգյանի պաշտպան, պարտավորությունները դադարեցնել և կրկին լքեց նիստերի դահլիճը։

Արմեն Գևորգյանը հայտարարեց, թե ուզում է պաշտպան ունենալ, որովհետև ինքնուրույն չի կարող գործի մանրամասներին ուշադրություն դարձնել։

Գևորգյանը նշեց, որ համաձայն է Էրիկ Ալեքսանյանի հետ, որ նա այլևս չի կարող այս դատավարությունում պաշտպանել իր իրավունքը. նախկին փոխվարչապետն ասաց, թե պետք է մտածի նոր պաշտպաններ ներգրավելու մասին։ «Ես պատրաստ չէի դատական այսպիսի զարգացումների, չգիտեմ ինչքան ժամանակ կպահանջվի նոր պաշտպաններ ներգրավելու համար»,- ասաց Գևորգյանը:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, թե այդ ամենը պլանավորած գործողություններ են: «Բոլորի համար ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում մեղադրական եզրակացության մեջ առկա հաստատված փաստերը հրապարակվեն դատական նիստում, սա ակնհայտ իրավունքի չարաշահում է», – ասաց դատախազը։