ԼՂ-ում ԿԽՄԿ աշխատանքի հիմնական առանցքը զոհված զինվորների մարմինների որոնումն. է․ Ասլանով

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքի հիմնական առանցքը զոհված զինվորների մարմինների որոնումն է, որոնք այնուհետ հանձնվում են նրանց ընտանիքներին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԿԽՄԿ տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:

«Ստեղծված իրավիճակից ելնելով՝ քննարկվում են նաև այլ հումանիտար հարցեր, ինչպես, օրինակ, էսկալացիայի ընթացքում ավերված ենթակառուցվածքների, առանձնատներ և այլ կառույցների վերականգնումը»,- հավելել է նա:

Ասլանովը նաև հայտնել է, որ կազմակերպությունը հումանիտար հարցերով սերտորեն համագործակցում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ:

«Տարածաշրջան ռուսական խաղաղապահ ուժերի ժամանումից ի վեր ԿԽՄԿ-ն աշխատում է նրանց հետ, և համագործակցությունը շատ սերտ է: Իմ գործընկերները շատ հաճախ հանդիպում են խաղաղապահ ուժերի հրամանատարության և դաշտերում գտնվող զինվորների ու սպաների հետ»,- հայտնել է նա։

Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ տարածքներ մուտք գործելու թույլտվություն է ստացել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից:

«Մեզ համար կարևոր հարցերից մեկը հասանելիությունն է անվտանգության տեսանկյունից։ Գիտեք՝ իրավիճակը տարբեր կերպ է զարգանում, հատկապես՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով։ Եվ մեզ համար կարևորագույն հարցերից մեկը մեր գործընկերների անվտանգությունն է, որոնք կարող են այնտեղ աշխատել։ Մենք մուտք ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան