ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Գվինեայի նախագահին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Գվինեայում իշխանության զավթումը և կոչ է արել անհապաղ ազատ արձակել այդ երկրի նախագահ Ալֆա Կոնդեին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

«Ես ուշադիր հետևում եմ Գվինեայի իրավիճակին։ Ես վճռականորեն դատապարտում եմ զենքի ուժով կառավարման ցանկացած զավթում և կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել նախագահ Ալֆա Կոնդեին»,- նշվում է տեքստում:

Ավելի վաղ Գվինեայի Հանրապետությունում պետական հեղաշրջման փորձ էր կատարվել: Կոնդեն, ըստ նախնական տվյալների և մի շարք տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության, ձերբակալվել է։

Գվինեայում ապստամբների առաջնորդ գնդապետ Մամադի Դումբույան հայտարարել է կառավարության լուծարման մասին: Բացի այդ, նա հայտարարել է սահմանների փակման և Սահմանադրության գործողության կասեցման մասին։ Բոլոր գվինեացի զինվորականներին նա կոչ է արել առայժմ մնալ զորանոցներում։

Ընդ որում, Գվինեայի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ հետ են մղել զինված խռովարարների հարձակումը նախագահական նստավայրի վրա:

Գվինեայում խռովարարների կողմնակիցների խմբերը դուրս են եկել մայրաքաղաք Կոնակրիի փողոցներ՝ ողջունելով խռովարար զինվորականներին՝ ենթադրյալ պետական հեղաշրջման ֆոնին: