Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, ահազանգեք
Հասարակություն
03.09.2021 | 13:20Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագրի շրջանակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում։
Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները, ահազանգեք՝ 041 12 33 02:
«Արժանապատիվ աշխատանք, հիմա՛» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի կողմից՝ Կրթություն և համերաշխություն արհմիության հետ համատեղ:
Եռամյա ծրագիրը մեկնարկել է այս տարվա փետրվարից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում` աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով: