Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու և 62 անձի գերի ընկնելու գործով փոխգնդապետը չի կալանավորվի

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։

Ղազարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը  Factor.am-ին տեղեկացրեց, որ դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդությունը. «Դատարանը երկրորդ անգամ գտնվեց իր բարձունքի վրա»,- Շահվերդյանի որոշումն այսպես մեկնաբանեց պաշտպանը։

Արսեն Ղազարյանին կալանավորելու հարցը երկրորդ անգամ է քննվում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Առաջին անգամ նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է, որը հետագայում բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչը բեկանել էր որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։

Հիշեցնենք՝ Խծաբերդի ու Հին Թաղերի մասով հարուցված քրեական գործի շրջանակում փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ հրաման չկատարելը, մարտական դիրքերը թողնելը, զենք գործադրելուց հրաժարվելը և այլն:

Առաջադրված մեղադրանքը փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի ընդունում։ Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պաշտպանական կողմը պնդում էր՝ փոխգնդապետին մեղադրանք առաջադրելով՝ իշխանությունները պարզապես փորձում են Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը կորցնելու մեղքը բարդել նրա վրա։

«Պատերազմից հետո՝ դեկտեմբերին Արսեն Ղազարյանն իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է Հին Թաղերի ու Խծաբերդի հատված և տեղաբաշխվել՝ ըստ վերադասի հրամանի։ Տեղաբաշխումից հետո Արսեն Ղազարյանը մի խմբի հետ գտնվել է այդ գյուղերի հատվածներում, իսկ այդ 62 անձը՝ ավելի բարձր դիրքերում, սակայն նրանց միջև կապը կտրվել է, քանի որ Արսեն Ղազարյանին տրված կապի միջոցները չեն գործել՝ եղել են կարճալիք։ Խծաբերդի ու Հին Թաղերի վրա հարձակումը եղել է դեկտեմբերի 13-ին։ Եվ այստեղ ունենք կարևոր հանգամանք, որին ուշադրություն չի դարձվում․ պատահականորեն դեկտեմբերի 13-ին հայկական կապի օպերատորները բջջային կապն անջատում են, այսինքն՝ դեպքի օրը բջջային կապ չի եղել։ Հիմա հարց՝ Արսեն Ղազարյանն ունի՞ այն հնարավորությունները, որ օպերատորներին ստիպի անջատել կապը։ Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը»,- նշել էր փաստաբանը։

 

Ռոզա Վարդանյան