Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում է նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Քննարկման ավարտին որոշվել է, որ ձևավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև զինծառայողների հարազատները:

Նշենք, որ պատգամավորները հրաժարվում են մեկնաբանել քննարկմանն առնչվող որևէ հարց։ ՔՊ-ական որոշ օրենսդիրներ տեսախցիկից դուրս Factor.am-ին փոխանցեցին, որ ծանր, բայց օգտակար քննարկում է եղել։ Իսկ թե երբ է ստեղծվելու քննիչ հանձնաժողովը, առայժմ հայտնի չէ։