Զարհուրելի է. ասում եմ՝ Գորիս-Կապան հատվածը փակ է, Փաշինյանն ասում է՝ գրունտային ճանապարհ կա. Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

«Ես դեմ եմ ռազմական գործողություններին, ես դեմ եմ պատերազմին, ես պաշտպանում եմ խաղաղության օրակագը, բայց խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ՝ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Արցախի շահերը հաշվի առնելով»,- լրագրողների հետ զրույցում արձագանքելով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ զարհուրելի էր խորհրդարանում Փաշինյանի պատասխանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհը փակելու մասին իր հարցին, երբ նա ասաց, որ Սյունիքը Հայաստանից կտրված չէ, քանի որ կա այլընտրանքային գրունտային ճանապարհ։

«Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին եք խոսում։ Ես ասում եմ՝ Սյունիք տանող հիմնական ճանապարհը փակ է, ինձ ոչ թե ասում են, թե ինչ պետք է անեն, ինչու է այդպես, այլ ասում են՝ դու չես հասկանում, այլընտրանքային գրունտային ճանապարհ կա։ Այսինքն՝ հիմա մենք սովորենք ՀՀ բոլոր մարզերի, հատկապես Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի, Տավուշի գրունտային ճանապարհնե՞րը։ Պետք է սթափվել»,- ասաց պատգամավորը։

Նա տարակուսանք հայտնեց նաև Պաշտպանության նախարարի հայտնի հրամանի առնչությամբ։

«Էժան PR են անում, Պաշտպանության նախարարն ասում է՝ հրամայել եմ ՀՀ ինքնիշխան տարածք 1 սմ մուտք գործելու պարագայում ուժ կիրառել ու ոչնչացնել թշնամուն։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ե՞րբ էր այդ հրամանը չեղարկվել, որ հիմա էլ նոր հրաման եք տալիս։ Զինվորականի գործը սահմանը պաշտպանելն է և սահմանը խախտողներին ոչնչացնելը։ Չի՛ կարելի մարդկանց մոլորեցնել և էժանագին PR-ով զբաղվել»,- նշեց Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: