Ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի ճանապարհներով շինանյութերի և տեխնիկայի փոխադրման անվտանգությունը
Ռուս խաղաղապահներն ապահովել են բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնման համար նախատեսված շինանյութերի և տեխնիկայի փոխադրման անվտանգությունը։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ՊՆ-ից։
Ռազմական ոստիկանության զինծառայողները շուրջ 50 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով մեկ շարասյուն են ուղեկցել Շուշի-Կարմիր շուկա երթուղով և հակառակը:
Երթուղով երթևեկելիս ավտոմոբիլային շարասյունը հատել է հինգ դիտակետ, որոնք ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում: