Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բացվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը Factor.am-ին հայտնեց, որ երկու օր շարունակ ադրբեջանական զինուժի կողմից փակ պահված ճանապարհը բացվել է քիչ առաջ։

«Եռակողմ բանակցությունները քիչ առաջ ավարտվեցին, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի արդյունքում ճանապարհը բացվել է»,- ասաց փոխմարզպետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Տարհանվել էին այդ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները: Մարդու իրավունքների պաշտապանն էլ ավելի ուշ հայտնել էր, որ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 26-ին, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը մեզ հայտնել էր, որ Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածների բացման շուրջ եռակողմ բանակցություններ են ընթանում։ Ավելի վաղ Ավանեսյանը մեզ տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը չի ցանկացել բանակացություններ վարել հայկական կողմի հետ, ուստի դրանք վերսկսելու համար միացել էր նաև ռուսական կողմը։ Այդքան ձգձգված բանակցությունները, սակայն, այդպես էլ արդյունք չէին տվել։

Արփի Հակոբյան