Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել. Էդուարդ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում Սյունիքի Գորիս- Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակած հատվածը ադրբեջանական անվանումներով է ներկայացրել ՝ «Էյվազլի» և «Չաի Զամի», ինչը հանրության շրջանում քննարկումների առարկա է դարձել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու է վարչապետը ադրբեջանական անվանումով նշել տեղանունները, պարզաբանեց. «Ճանապարհի այդ հատվածը, փաստացի, այն պայմաններում, երբ հիմա քննարկում ենք այս հարցը, հետպատերազմյան իրողություններից ելնելով և հաշվի առնելով, որ վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ադրբեջանական հատված է, խոսքը ճանապարհի հայկական հատվածի մասին չէ»:

«Գորիս – Կապան ճանապարհահատվածն ունի երկու կտոր, որոնք ադրբեջանական  կողմում են, և կարծում եմ, որ վարչապետն այս շեշտադրումներով է խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինված ուժերը հայկական սուվերեն տարածք չեն ներխուժել, այլ ճանապարհի այն հատվածում են, որը ադրբեջանական կողմում է»,- մանրամասնեց Աղաջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ այդ ճանապարհահատվածները, որոնք ադրբեջանական կողմում են, կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: «Կար պայմանավորվածություն, որ այդ հատվածով անխափան երթևեկություն պետք է տեղի ունենա, որը պետք է երաշխավորվեր, այդ թվում՝ ռուսական սահմանապահ և համապատասխան ստորաբաժանումների կողմից: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, Ադրբեջանի կողմից նպատակային սադրիչ գործողություններ են»,- նշեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: