«Թալիբան»-ը դատապարտել է Քաբուլում իրականացված պայթյունները

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

«Թալիբան»-ը վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանի պայթյունները։ Չար մտադրություն ունեցողների նկատմամբ գործողություններ կկիրառվեն, հայտնել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը, նրա խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին։

«Իսլամական էմիրությունը խստորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած գրոհը խաղաղ բնակչության նկատմամբ, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող թաղամասում»,- Twitter-ում գրել է Մուջահիդը։

Նա հավելել է, որ շարժումը մեծ ուշադրություն է դարձնում երկրում անվտանգության և բնակչության պաշտպանության հարցերին, և որ չարակամ կազմակերպությունների գործունեությունը խիստ կերպով կկանխվի։

Հիշեցնենք՝ Քաբուլի օդանավակայանում 2 պայթյուն է որոտացել, առաջինը՝ Baron հյուրանոցից ոչ հեռու, որտեղ հավաքված են եղել նաև արտասահմանցիներ, այդ թվում՝ բրիտանացիներ ու ամերիկացիներ։ Առաջին պայթյունը կազմակերպվել է ահաբեկիչ-մահապարտի մասնակցությամբ, այնուհետև պայթել է ականապատված ավտոմեքենա։

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, 100-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։