Ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցություններն ադրբեջանցիների հետ վերսկսվել են․ Սյունիքի փոխմարզպետ

Լուրեր

26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
Բոլորը

Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսվել են․ Factor.am-ին հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

«Այս պահին դեռ նորություն չունենք, թե ինչ փուլում է բանակցային գործընթացը»,- ասաց փոխմարզպետը։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցությունները վերսկսվել են 15․51-ի դրությամբ․

«Հայակական կողմը նշված վայրում սպասում էր ադրբեջանական կողմին, բայց նրանք ուշ են ներկայացել»։ Նա նաև հավելեց, որ այսօր ռուս խաղաղապահներն են հաց հասցրել Որոտան։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Տարհանվել էին այդ հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները: Մարդու իրավունքների պաշտապանն էլ ավելի ուշ հայտնեց, որ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավարն էլ առավոտյան մեզ հայտնել էր, որ Կապան-Գորիս ավտոճանապարհը փակ է, բնակիչների շրջանում էլ անհանգստություն կա։

Արփի Հակոբյան