Բոլորիս ժամանակ էլ եղել են թերություններ, պահանջում եմ քննարկում կազմակերպել ՊՆ-ում․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Կառավարության ծրագիրը չի պատասխանում Հայաստանի և Արցախի առաջ կանգնած և ահագնացող անորոշություններին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը` Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը: Իհարկե, կողմ ենք տարանցիկ դերակատարության հետ` այն առաջին անգամ այստեղ չէ, որ հնչում է, բայց միայն ու միայն մեր ազգային և պետական շահերից բխած խելամիտ լուծումներով: Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի և Արցախի համար բերելու է խորը շրջափակման, ինչպես տեսնում ենք ռազմավարական ճանապարհները Ադրբեջանին ժամանակավրեպ հանձնելու դեպքում, ինչպիսի իրավիճակ է բերել նույն Կապանում»,- նշեց Օհանյանը:

Պատգնամավորն անդրադարձավ նաև բանակի վերաբերյալ ԱԺ-ում հնչող հարցադրումներին: Նա ընդգծեց, որ բանակը զարգացել է բոլոր նախարարների օրոք, և բոլոր նախարարների օրորք էլ եղել են թերություններ։

«Ինձ մոտ տպավորություն է, որ ես եմ հիմա պաշտպանության նախարար, իսկ դուք ընդդիմությունն եք։ Այս կաղապարված խոսակցություններով ամենամեծ հարվածը բանակի իմիջին դուք եք հասցնում։ Մեր բանակը բոլոր ղեկավարների օրոք զարգացել է, բայց խոսում են մարդիկ, որոնք բանակից շատ հեռու են։ Ես չեմ մտնում որևէ մեկիդ մասնագիտական կարողությունների մեջ, բայց երբ խոսքը գնում է բանակի մասին, ես ավելի շատ կարող եմ թերություններ և դրական կողմեր ասել։ Եթե խոսում եք, պետք է փաստեր լինեն։ Ես պահանջում եմ քննարկում կազմակերպել ՊՆ-ում և, հաշվի առնելով գաղտնիությունը, խնդիրների մասին բարձրաձայնել…

Պետության մեջ այսօր չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր, իհարկե կան: Պետք չէ դավաճան համարել, որովհետև դուք ասում եք՝ այն նախարարների օրոք… Այո՛, իմ ժամանակ էլ եղել են թերություններ և այսօր էլ կան: Դուք ի՞նչ եք ուզում, որ ես ծափահարե՞մ վիրավորանքներով և «արա»-ով խոսելու համար։

Այս տեսարանին վերածելը ոչ թե խփելու մտադրություն է ունեցել, այլ վրդովմունքի, և ոչ թե զենք լինելու դեպքում զենք կիրառելու։ Իմիջիայլոց ասեմ, որ ես զենքեր ունեմ՝ նվիրված զենքեր են: Մի անձնավորություն, որը մեկ վայրկյանում մարդկային նաև մտերիմ հարաբերությունները փողոցային, կանացի բամբասանքի է վերածում, ես նրա հետ խոսելու բան չունեմ»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: