Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Սանոսյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Մենք համագործակցում ենք և՛ Եվրոպական միության շրջանակում, և՛ առանձին ձևաչափով։ Ուրախ կլինեմ, եթե մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք նոր ոլորտներում նոր հարաբերություններ հաստատել»,-նշել է նախարարը։

Դեսպան Սխերմերսը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում։

Հանդիպման օրակարգային հարցերից է եղել կառավարության առաջնահերթությունների շրջանակում երկկողմ համագործակցության նոր ուղղությունների քննարկումը։

ՏԿԵ նախարարը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ոլորտներ է դիտարկել տրանսպորտը, էներգետիկան, ենթակառուցվածքների զարգացումը, կարևորել է համայնքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը՝ առաջնահերթությունների սահմանման համար ուղենիշային համարելով Կառավարության 2021-2026 թթ․ հնգամյա ծրագիրը։

Գնել Սանոսյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել նախարարության նախաձեռնությունների մասին՝ անդրադարձ կատարելով երթուղային միասնական ցանցի ստեղծման, շինարարության, էներգետիկայի բնագավառներում նախատեսվող միջազգային մրցույթների, ՏԻՄ ոլորտում բարեփոխումների մասին։ ՏԿԵ նախարարը նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում նաև Եվրամիության կողմից հատկացված 2․6 մլրդ եվրոյի աջակցության շրջանակում՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին՝ որպես ԵՄ անդամ երկրի ներկայացուցչի՝ այդ օժանդակության համար։

Նախարարը ողջունելի է համար վերոնշյալ ծրագրերում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը՝ թե ներդրումային, թե խորհրդատվության ձևաչափով։

Դեսպան Սխերմերսն իր հերթին նշել է, որ ներկայում ակտիվ համագործակցություն կա խոշորացված համայնքներում համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերում, ինչը շարունակական կլինի՝ հավելելով, որ նման բարեփոխում Նիդերլանդներում նույնպես իրականացվում է։

Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել խորացնել հսմագործակցությունը կառավարության համար առաջնահերթ ուղղություններով՝ նշելով, որ որքան իրականացվող ծրագրերը փոխկապակցված լինեն, այնքան արդյունքներն ավելի ակնհայտ կլինեն։