Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Ռուսաստանը Թուրքիայի դիրքորոշումը՝ կապված Ղրիմի հետ,  բացարձակապես սխալ է համարում, և Մոսկվան պատրաստ է հետագայում էլ բացատրել գործընկերներին իրերի իրական վիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների նման դիրքորոշումը, մենք համարում ենք այն բացարձակ սխալ։ Եվ մենք պատրաստ ենք ու լցված համբերությամբ հետագայում էլ բացատրել մեր թուրք գործընկերներին, ինչպես նաև՝ այլ երկրներին այս ռուսական շրջանի գործերի իրական դրությունը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ղրիմի հարթակում» թուրքական պատվիրակության ելույթը։

Բացի այդ՝ նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ռուս-թուրքական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, գործընկերային բնույթ են կրում։

«Դրանք ոչ թե դեկլարատիվ են, այլ իրականում հիմնվում են առևտրատնտեսական ու ներդրումային համագործակցության իրական, ամուր հիմքի վրա»,-ասել է Պեսկովը՝ միաժամանակ նշելով, որ «դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները զերծ են էական տարաձայնություններից»։

«Էական տարաձայանություններին է վերաբերում հենց Ղրիմի թեման»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Էմմա Չոբանյան