Եթե պաշտոնյաները հերթապահության նշանակվեն դիրքերում, արագ կլուծվեն շատ խնդիրներ․ Վովա Վարդանով․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

Զինված ուժերի ռեֆորմների, բանակի պատրաստության մասին զրուցել ենք «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ

-Հայաստանում մեկնարկում են պահեստազորի եռամսյա հավաքները, և մասնակիցներին, հնարավոր է, ուղարկեն մարտական հերթապահության։

-Այստեղ կա մի առավելություն, որ դու ստանում ես օրինական ճանապարհով մարդուն դիրքեր հանելու հնարավորություն, և եթե բանակում մարդկային ռեսուրսների պակաս կա, շեշտում եմ՝ եթե պակաս կա, լրացնել։ Բայց մենք այդ խնդիրը ունե՞նք։ Ես չգիտեմ։ Թող մարդկանց հետ ուղիղ խոսեն։ Թե՞ իրենց թվում է՝ Ադրբեջանի հետախուզությունը տեղյակ չէ՝ այդ պակասը կա, թե չկա։

Գաղտնիք են պահում այն, ինչից ավելի լավ են տեղյակ թուրքական հետախուզությունն էլ, մնացածն էլ, քան քո սպաները։ Դրա ի՞նչն է գաղտնիք։

Ձևեր թափելը պետք չէ։ Ունե՞նք մարդկանց պակաս, կամավորներին չես կարո՞ւմ հավաքես, հայտարարում ես, որ էս-էս-էս պատճառներով եռամսյա հավաքներ եմ անում կամ միամսյա հավաքներ եմ անում․ 15 օր սովորեցնելու եմ, 15 օր՝ տանեմ հերթապահության։ Օրենքի ուժը կիրառիր, բայց ժողովրդիդ հետ ազնիվ եղիր։

-Մասնակցության մասին ասվում է, որ պաշտոններին կցվածները չեն մասնակցելու վարժանքներին, իսկ մնացած բոլորը կարող են ներգրավվել։ Բայց կա նաև այսպիսի քննադատություն, որ եթե պաշտոնյաները մի օրով տարվեն դիրքեր և նշանակվեն հերթապահության, ապա դիրքերի հարցերը արագ կլուծվեն։

-Շատ, շատ ավելի արագ կլուծվեն, իհարկե։ Եթե սրտաճմլիկ պատմություններ պատմող պաշտոնյան գնա, տեսնի, որ այս պահին, ցավոք, առաջնագիծը զիջելու պատճառով մենք հսկայական առաջնագիծ ունենք՝ Զոդից մինչև Արաքս գետ, և այն բոլորովին այն վիճակում չէ, որում պաշտոնյաները թողել են մեր հյուսիսարևելյան դիրքերը, ինձ թվում է՝ մի երկու բան կփոխվի շատ, շատ արագ։ Մանավանդ իրենց պաշտպանելու համար իրենք վիզ կդնեն, իրենց հիմնարկներից բյուջեի կտորներ կճարեն, ֆինանսավորում կճարեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան