Ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել և դեռ նոր ճակատամարտեր են հնարավոր. փորձագետներ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Չնայած դիվանագետների ու քաղաքական գործիչների լավատեսական հայտարարություններին՝ 2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր չկան: Այս մասին մարտի 15-ին կազմակերպած «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, վերջին լուրջ բանակցությունները կամ ԼՂ հակամարտության կարգավորման փորձը տեղի է ունեցել Կազանում 2011 թ-ին, երբ ՌԴ այն ժամանակվա նախագահ Դիմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ հանդիպեցին Սարգսյանն ու Ալիևը: «Այնուհետև համակարտության գոտում իրավիճակը նպատակաուղղված կերպով սկսեց սրվել: Դիպուկահարների պատերազմը հասավ տանկային կրակոցների ու ապրիլյան բախումների», – ասաց Իսկանդարյանը՝ նշելով, որ վերջին երկու տարում միջազգային միջնորդները ոչ թե զբաղվում են ԼՂ համակատության կարգավորմամբ, այլ դրա կառավարմամբ:

Միևնույն ժամանակ հակամարտող կողմերի հասարակություններում տեղի է ունենում դիրքորոշումների ու հռետորաբանության արմատականացում: «Ալիևը խոսում է Երևան ու Զանգեզուր վերադառնալու մասին, իսկ Հայաստանում մեյնսիթրիմ է դուրս եկել «ոչ մի թիզ հող» թեզը: Հիշենք, որ այն դեռևս մի քանի տարի առաջ բավականին մարգինալ դիսկուրս էր: Այժմ դրա մասին խոսում են անգամ իշխանության ամենաբարձր էշելոններից», – նկատեց քաղաքագետը:

Իրավիճակն այդքան էլ դրամատիկ չէ, ինչպես կարելի է առաջին հայացքից ընկալել, Իսկանդարյանին հակադարձեց համաժողովի մասնակից Օքսֆորդի համալսարանի Լեսթեր Բ. Փիրսոն միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Սբ. Աննայի քոլեջի գիտաշխատող Նիլ Մաքֆարլեյնը; Նա դիտարկեց ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը «չմասնատելու» սկզբունքի տեսանկյունից: «Կողմերն այժմ սովորել են այս վիճակին, նրանք հարմարվել են իրենց դիրքորոշումներին և փոփոխություն չեն ցանկանում», – ասաց նա ու հավելեց, որ ամեն ինչ կարող է փոխվել:

Իբրև այդ սկզբունքից աստիճանաբար հեռացման օրինակ, նա նշեց Իռլանդիան և Մեծ Բրիտանիան: «Մարդիկ աստիճանաբար հասկացան, որ այն, ինչ անբաժանելի էր, հնարավոր է մասնատել, բաժանել բանակցությունների, քննարկումների միջոցով», – ասաց Մաքֆարլեյնը ու հավելեց, որ խնդրի կարգավորմանը խանգարում են նաև դրա ընկալումներն Ադրբեջանի ու Հայաստանի հասարակություններում: «Ներքին քաղաքականությունը խնդրի չկարգավորման կարևոր պատճառներից է: Ադրբեջանի դեպքում իրավիճակը պարզ է, նրանք ասում են, որ պատրաստ են ուժով լուծել խնդիրը», – ընդգծեց փորձագետը:

Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը դիտարկեց միջնորդների դիտանկյունից: Նրա խոսքով, առկա է բավականին լուրջ համաձայնություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև: «Հնարավոր է, իհարկե, լինեն որոշակի տակտիկական տարբերություններ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն վերջնական նպատակի հարցում, այն է՝ հակամարտության խաղաղ կարգավորումը, նրանք միասնական են», – պարզաբանեց Թոմաս դե Վաալը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ հակամարտության կողմերը պատրաստ չեն խաղաղության:

Դատելով առաջնագծի ռազմականացման գործընթացից և հասարակությունների ու հռետորաբանության միլիտարիազացիայից, դե Վաալը կարծում է, որ Հայաստանում ու Ադրբեջանում վստահ են` պատերազմը չի ավարտվել և դեռ նոր ճակատամարտեր հնարավոր են: Մյուս կողմից բրիտանացի փորձագետը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ողջ պատասխանատվությունը պետք չէ դնել Ռուսաստանի վրա:

«ՌԴ-ն, իհարկե, ունի մեծ ազդեցություն հակամարտության վրա, սակայն նա միակը չէ: Կա Ֆրանսիա և ԱՄՆ, Թուրքիա և Իրան: Հատկապես վերջին երկու պետությունները դեռևս չեն գործածում իրենց ազդեցության լծակները: Պետք է ասել, որ ԼՂ հակամարտությունում ավելի ու ավելի է նվազում Ռուսաստանի ազդեցությունը: Պետք չէ այն գերագնահատել, քանի որ կան գոնե ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որ կարող են թույլ չտալ ԼՂ հարցում Ռուսաստանի մենաշնորհի հաստատում», – ասաց փորձագետը:

Վերջում նա հավելեց, որ ԵԱՀԿ ՄԽ բոլոր միջնորդները ցանկանում են հասնել խնդրի խաղաղ կարգավորման, սակայն ոչ ի հաշիվ իրենց շահերի: «Նրանք ցանկանում են խաղաղություն՝ իրենց համար մինիմալ ռիսկերով», – եզրափակեց դե Վաալը: