Դուք ուզում եք աշխատել, խնդիրները լուծե՞լ, թե` կազմալուծել․ Բաբկեն Թունյանը դիմեց ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

«Մեզ ասում են՝ կառավարության ծրագիրն անորակ է, «ջուր» է, չեք կարող կյանքի կոչել: Ազգային ժողովում այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ կառավարության այս ծրագիրը շատ ավելի լավն է և հիմնավորված է, քան նախորդ ծրագիրը՝ 2018-ին ներկայացվածը:

«Որ ասում եք՝ կառավարության ծրագիրը չի կատարվելու, 7 տոկոսի աճ չի ապահովվելու ձախողելու եք, 2008 թվականին, երբ Տիգրան Սարգսյանն ընտրություններից հետո նշանակվեց վարչապետ, այն ժամանակ էլ կոալիցիոն կառավարության կազմում մեր գործընկերները կային, ու ես ուզում եմ հիշեցնել մի քանի թիրախներ. դուք խոստացել էիք ապահովել տարեկան 8-10 տոկոս տնտեսական աճ, դուք խոստացել էիք նվազագույն աշխատավարձը կրկնապատկել, կենսաթոշակները հասցնել սպառողական զամբյուղին, աղքատությունն իջեցնել 11.2 տոկոսի, գործազրկության մակարդակը նվազեցնել մի քանի տոկոսային կետով: Ոչ մի բան տեղի չունեցավ ձեր ասածներից:

Կարող եք ասել՝ տեղի ունեցավ ֆինանսական ճգնաժամ, ճիշտ կասեք: Բա էս դեպքում ցուցանիշներից հաշվի չեք առնում, որ տեղի է ունեցել քովիդի ճգնաժամ, ու տեղի է ունեցել պատերազմ»,- նշեց Բաբկեն Թունյանը:

«Մենք ունենք համակարգային խնդիրներ, մեր կառավարության ծրագրով ցանկանում ենք լուծել դրանք: Դուք մասնակցելո՞ւ եք այդ խնդիրների լուծմանը… Ձեր օրակարգը ո՞րն է: Դուք ուզում եք աշխատել, խնդիրները լուծե՞լ, թե` կազմալուծել»,- ընդգծեց Թունյանը՝ դիմելով ընդդիմությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: