Քաղաքացիները կամավոր կերպով զենք-զինամթերք են հանձնել ոստիկանություն

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել Սիսիանի 53-ամյա մի բնակիչ և իրավապահներին հանձնել «ԱԿՄ» ինքնաձիգ։ Նա հայտնել է, որ հանգուցյալ հոր ինքնաձիգը հայտնաբերել է տանը մաքրման աշխատանքներ կատարելիս։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Ադոնցի փողոցի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր ինքնաձիգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Քանաքեռ-Զեյթունի բաժնում արձանագրվել են հրացանների, նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ էր նաև Ջերմուկի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ մի տղամարդ հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ինքնաձիգի փամփուշտներ։ Թալինի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։

Հրազենը բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև ինքնաձիգի դատարկ պահեստատուփ ու փամփուշտներ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգը, նռնակի պայթուցիչը, ինքնաձիգի պահեստատուփն ու փամփուշտները կամավոր հանձնել է Կոտայքի մարզի մի բնակիչ՝ Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։

«Կալաշնիկովի» ինքնաձիգների, պահունակների և տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Եղեգնաձորի և Մասիսի բաժիններում։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արթիկում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ատրճանակ ու փամփուշտներ։ Հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։