Էրդողանի քայլերը հույս են տալիս, որ ՌԴ-ն էլ կմիանա, Բաքվի ականջից բռնած կբերեն բանակցելու․ Գ․ Քեռյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի անվտանգային խնդիրների, Արցախի հարցի և կառավարության ծրագրում այս թեմաների անդրադարձի մասին զրուցել ենք քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։

— Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հակամարտության մեջ ատելությունը զգացմունքային կողմն է։ Բայց եթե օբյեկտիվորեն նայենք, Թուրքիային և Ադրբեջանին արդյոք պե՞տք է Հայաստան այս տարածաշրջանում։

— Թուրքիային ձեռք է տալիս որևէ հայկական պետության գոյություն, որովհետև երբ Թուրքիայի եվրոպական ինտեգրման ճանապարհին դրվում են տարբեր խոչընդոտներ (քրդական հարց, մարդու իրավունքներ, ժողովրդավարացման խնդիրներ և այլն) և փակվում է Թուրքիայի ճանապարհը դեպի եվրոպական ինտեգրում, այդ պայմաններից մեկն էլ Հայոց ցեղասպանության ճանաչումն է։

Եվ Թուրքիային, իմ տպավորությամբ, ձեռք է տալիս հայկական պետության գոյությունը, որ ներկայացնի որպես հայկական հարցի լուծում․ եթե կա հայկական պետություն, արդեն պետականություն, ապա հայկական հարցը լուծված է, և եթե աշխարհի հայերն էլ ուզում են իրենց հայրենիքում ապրեն, թող գնան այդ պետության մեջ ապրեն։

— Այսինքն ունենալ Հայաստան, և ազդեցության տակ պահել։ Սա կլիներ լավագույն լուծումն իրենց համար։

— Այո՛։ Որպես փաստարկ, որ հայկական հարցը լուծված է, հայկական պետությունն արդեն կա։

— Խնդիր չէ՞, որ միջազգային հանրությունն է Արցախի կարգավիճակի հարցը բարձրացնում Հայաստանի փոխարեն։

— Հայաստանն այսօր ուժ չունի, այնպիսի կշիռ չունի, որ հիմա կանգնի և ինչ-որ հարց բարձրացնի և կարողանա լուծել։ Բայց տեսեք, հակամարտության կարգավորման տարբեր բաղադրիչների մեջ ամենահիմնականը, որ ՄԻացյալ Նահանգները և Ֆրանսիան համարում են չլուծված, կարգավիճակի հարցն է։ Եվ դա են բարձրացնում։ Ռուսական կողմը, ճիշտ է, այդպես հստակ չի ասում, բայց, իհարկե, ռուսական կողմը չի էլ հակադրվում։

Իսկ Էրդողանի հակառուսական քայլերը ինձ հույս են ներշնչում, որ այն աստիճանի կվրդովեցնեն Պուտինին և Կրեմլի քաղաքական շրջանակներին, որ ի վերջո, բացառված չէ, որ Ռուսաստանն էլ միանա, և Ադրբեջանի ականջից բռնած բերեն բանակցային սեղան և ասեն՝ գիտեք ինչ, ժամանակին ի՞նչ էիք ուզում, տարածքնե՞ր, վերցրել եք արդեն, հիմա կարգավիճակի հարցը պետք է լուծվի, սահմանագծում-սահմանազատումը արվի, որ մենք համարենք, որ տարածաշրջանը արդեն կայունություն է ձեռք բերել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան