Պատերազմում զոհված գյումրեցի երկու զինծառայողների ընտանիքներին բնակարաններ նվիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր Գյումրու Մուշ թաղամասում երկու բնակարաններ նվիրեցին  44 օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Արամ Մկրտչյանի ու Հովհաննես Խաչատրյանի ընտանքիներին, որոնք բնակվում էին տնակներում։

Բնակարանները գնվել են ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, ինչպես նաև «Armenian Fund» ու  «Ժոզեֆ և Ալիս Դորյանների» ընտանեկան հիմնադրամներիի միջոցներով։

Բնարականները երկու սենյականոց են՝  հիմնովին վերանորոգված ու կահավորված։

«Դորյաններ»-ի հիմնադրամը  Գյումրիում պատրաստվում է  նաև վերականգնողական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոններ հիմնել։ Շինությունն արդեն ձեռք  են բերել և սկսելու են ներքին հարդարման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրեց «Դորյաններ»-ի հիմնադրամի տնօրենը Մինաս Արաբյանը։

Նա ասաց, որ հիմնադրամը Գյումրիում սոցիալական ծրագրեր է իրականացրել արցախյան պատերազմի ժամանակ, մասնավորապես աջակցություն է ցուցաբերվել Արցախից տեղահանված անձանց ու  զինծառայողների ընտանիքներին։

Այսօր Գյումրու քաղաքային իշխանությունների ու բարերարների ներկայացուցիչների  մասնակցությանմբ տեղի ունեցավ բնակարանների օրհնման արարողությունը։

Հովհաննես Խաչատրյանի այրին՝ Ջուլիետա Մելիքյանն ասաց, որ ամուսինը  9 տարի ծառայում էր ՀՀ զինված ուժերում,  թեև  6 և 4 տարեկան տղաների հետ ապրում էին տնակում, ընդ որում վարձով, սակայն երջանիկ, հաշտ-համերաշխ ընտանիք էին։

«Երբ պատերազմը սկսվեց, ամուսինս արդեն դիրքերում էր։ Գնաց Ջաբրայիլ, ընկերները զոհվեցին, ամուսինս դիրքի ավագն էր, ընկերներին բերեց, հուղարկավորեց ու երբ խնդրեցի՝ էլ չգնա պատերազմ, կտրուկ մերժեց։ Ասաց՝ այնտեղ իմ ընկերներիս եմ թողել, 18 տարեկան տղաներ են կռվում, նստեմ, սպասեմ՝ թուրքը ե՞րբ պիտի հասնի։

Ամուսինս երազում էր երեխաներին  հիփոթեքով տուն ու մեքենա վերցնելու  մասին, հիմա  իր երազանքը ես եմ կատարելու»,- պատմեց այրին՝ Ջուլիետա Մելիքյանը։

Արամ Մկրտչյանի այրին՝ Պառշկովա Ռեմն  էլ ասաց, որ դուստրը ծնվել է ամուսնու զոհվելուց հետո՝  նոյեմբերի 9-ին․  նրանք երեք երեխաներ ունեն։ Նրանք ամուսիններով բնակվել են կնոջ մոր տանը՝ մտածելով, որ բնակարան երբեք չեն էլ կարողանա գնել, քանի որ ամուսնու աշխատավարձը շատ ցածր է, հազիվ կարողացել են երեխաներին պահել։

Արմիկ Մովսիսյան