Վահագն Խաչատուրյանը և Ֆան Յոնգը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

Լուրեր

13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից, ողջունելով հյուրերին և կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝ նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրերում շեշտադրվող տնտեսության արդյունաբերականացման հանգամանքը՝ նախարարը նշել է, որ ԲՏԱ նախարարությունը մասնավոր սեկտորին աջակցություն է տրամադրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կայանալու և ամրապնդվելու նպատակով։ Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այս առումով ևս անգնահատելի է Չինաստանի հարուստ փորձը, որը գյուղատնտեսական երկրից կարճ ժամանակում առաջատար տեխնոլոգիական երկիր է դարձել։

«Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ կարիք կա փոխելու տնտեսության զարգացման տրամաբանությունը: Ներմուծող երկրից պետք է դառնանք արտահանող երկիր, այդ թվում նաև առաջատար տեխնոլոգիական առումով»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու առիթով և նշել, որ Չինաստանի տնտեսության մեջ վերջին 40 տարիների ընթացքում իսկապես զգալի ներդրումներ են կատարվել ԲՏԱ ոլորտում, որի արդյունքներն ակնհայտ են։ Ֆան Յոնգը ընդգծել է, որ

Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հետ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության զարգացումը շատ հեռանկարային է համարում։

Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձել են նաև նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի։

Կարևորելով նախկին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նախարար Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն և առաջիկայում կոնկրետ արդյունքներ կգրանցվեն։