Մենք չենք ունեցել ԼՂ հարցի կարգավորման ռազմավարություն. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 13:11
Միջազգային հյուրերը՝ ջրում. Բաքվում հեղեղն ու անձրևը խաթարել են ՄԱԿ-ի WUF-13 ֆորումի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 13:05
«Սարդարապատը» դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:54
«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:46
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:45
«Ագարակ» անցակետում շինսալիկներ տեղափոխող բեռնատարից 28 կգ հաշիշ է հայտնաբերվել․ ՊԵԿ
18.05.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալով կվերադառնան Կաունասից
18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 12:03
Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել
18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
Բոլորը

«ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր Ադրբեջանը հստակ ձևակերպել է իր անելիքը,- այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -Ըստ ադրբեջանական խոսույթի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է, հարակից շրջանները՝ առավել ևս: Ըստ ադրբեջանական խոսույթի՝ չկա ԼՂ ինքնավար մարզ, առավել ևս չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նրանք մշտապես ձևակերպել են ԼՂ-ն և հարակից շրջաններն իրենց հսկողության տակ վերցնելու օրակարգը և պարզաբանել՝ եթե դա չստացվի բանակցությունների միջոցով, պատրաստվում են անել ռազմական ճանապարհով և բանակցություններին զուգահեռ միլիարդավոր դոլարներ են ծախսել սպառազինությունների ձեռքբերման և այլ ռազմական ծախսերի վրա»:

Փաշինյանի խոսքով՝ նման որոշակիություն չի եղել հայկական խոսույթում:

«Այո՛, ձևակերպվել է ԼՂ անկախության միջազգային ճանաչման խնդիրը, բայց արդեն սա շատերը համարել են դավաճանություն՝ հղում անելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ ազգային խորհրդի համատեղ որոշմանը Հայկական ԽՍՀ-ի և ԼՂ-ի վերամիավորման մասին, որի վրա հղում է արվել 1998 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագրում: Ըստ այդ տեսակետի՝ Լեռնային Ղարաբաղը պետք էր ճանաչել Հայաստանի մաս»,- հավելեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ հաջորդ տեսակետը «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևն էր:

«Դրա համաձայն՝ ԼՂ հարակից տարածքների զիջման դիմաց պետք է հասնել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման, բայց այս տեսակետը դավաճանությունը համարողներ նույնպես կային՝ պնդելով, որ տարածքների զիջման բանաձևն անընդունելի է հայ ժողովրդի համար: Կար տարածքների փոխանակման կոնցեպտը, որի իմաստը Հայաստանի որոշ տարածքներ Ադրբեջանին զիջելու դիմաց ԼՂ-ն Հայաստանին միավորելն է: Այս բանաձևի շուրջ նույնպես, մեղմ, ասած, բացասական կարծիք կար հանրային, քաղաքական շրջանակներում, և շատերն այն դավաճանություն ու դավադրություն էին համարում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի, սակայն, սրանով խնդիրները չեն ավարտվել ու գործնական առումով կար շատ լուրջ բարդություն: «Եթե Ադրբեջանի ասելիքը նույնն էր թե՛ ներքին քննարկումների, թե՛ միջազգային հանրության հետ հաղորդակցության ընթացքում և թե՛ բանակցային սեղանի շուրջ, ընդ որում, այդ ասելիքի նկատմամբ նրանց մոտ կար հանրային կոնսենսուս, մեր պարագայում ասելիքներն ու դիրքորոշումները տարբեր էին: Ու ամենակարևորը՝ մենք չունեինք, չէինք ձևակերպել կարևոր հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ էինք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել: Ընդ որում՝ ես չեմ խոսում տարբեր իշխանությունների, կառավարությունների, ղեկավարների արածների կա չարածների մասին, այլ փորձում եմ ձևակերպել այն համակարգային խնդիրը, որ մենք ի սկզբանե ունեցել ենք ԼՂ հիմնախնդրի համատեքստում»,- ասաց Փաշինյանը:

«Մենք, որպես հանրություն չենք ունեցել ԼՂ հարցի կարգավորման ռազմավարություն, չենք արձանագրել դրա անհրաժեշտությունը և հետևաբար հարցը դուրս է թողնվել հանրային քաղաքական օրակարգից»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: