Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին

Լուրեր

30.01.2026 | 21:42
Մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները բարեկամական են, պատմական են և քաղաքակրթական. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին
30.01.2026 | 21:28
RSF-ը ժողովրդավարական կառավարություններին կոչ է անում ուժեղացնել ճնշումն Ալիևի վրա ադրբեջանցի բանտարկված լրագրողների հարցով
30.01.2026 | 21:14
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ
30.01.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Պատերազմի սպառնալիք՝ սահմանակից Իրանի դեմ․ վտանգավոր իրավիճակ ՀՀ-ի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 20:52
Բաքուն ԱՄՆ-ի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորումը, 907 ուղղման չեղարկման հարցը
30.01.2026 | 20:40
Քոչարյանի պնդումը 10 խոշորագույն հարկատուների մասին չափազանցված է
30.01.2026 | 20:27
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
30.01.2026 | 20:14
Իրանը պատրաստ է «անկեղծ» բանակցությունների ԱՄՆ-ի հետ, բայց` ոչ պաշտպանական կարողությունների շուրջ. Արաղչի
30.01.2026 | 20:00
ՔՊ իշխանությունն իր ձախողումների մեջ ՌԴ-ին գտավ որպես մեղավոր․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 19:48
TRIPP-ի ծախսերի մասին Քոչարյանի պնդումը հակասում է արդեն խոստացված ներդրումների ծավալին
30.01.2026 | 19:35
Բանակում հոգևոր ծառայությունը լուծարվո՞ւմ է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյանի գրառումն ու Պապիկյանի արձագանքը
30.01.2026 | 19:20
Սիրիան և քրդերի գլխավորած SDF-ը մի քանի շաբաթ տևած բախումներից հետո ինտերգրման գործարքի են հասել
30.01.2026 | 19:08
Փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանը կարող է մասնակի բացվել․ ինչ է հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.01.2026 | 18:58
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բոսնիա և Հերցեգովինայի դեսպան Իվան Օրլիչը
30.01.2026 | 18:45
Հայտնի է՝ երբ կնշվի Սուրբ Զատիկն այս տարի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։

«Չոլպոն-Ատա» պետական համալիրում ՀՀ վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետերին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։

Նիստում քննարկվել են Միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ օգոստոսի 20-ին, ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում, որտեղ նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։