Արցախի փողոց՝ Գլենդելում. քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել մեկնարկող գործընթացին
Քաղաքականություն
14.03.2018 | 10:57ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է, որ ԱՄՆ Գլենդել քաղաքի փողոցներից մեկը կանվանափոխվի ի պատիվ Արցախի Հանրապետության:
«Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև գտնվող Մերիլենդ պողոտան Արցախի փողոց վերանվանելու գործընթացն սկսելու օգտին: Փողոցը կանվանափոխվի ի պատիվ Արցախի Հանրապետության»,- ասված է գրառման մեջ: