ԱԺ-ում սահմանային իրավիճակի վերաբերյալ փակ քննարկում տեղի կունենա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր կայացած ԱԺ արտահերթ նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջարկել էր խորհրդարանում փակ կամ բաց ռեժիմով քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ։ «Սահմանային իրավիճակի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են գալիս, եկեք քննարկում կազմակերպենք, հասկանանք իրավիճակը, փարատենք հասարակության մտահոգությունները»,- ասել էր Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօրվա նիստի ավարտին հարց բարձրացրեց, թե ինչու վերոնշյալ քննարկումը չի կազմակերպվում։ Մինասյանին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության առաջարկն ընդունվել է․ «Կա պայմանավորվածություն, մենք ժամանակացույց կհասկանանք, ամենայն հավանականությամբ, այդ քննարկումը տեղի կունենա վաղը, այսօր տեխնիկապես անհնար էր»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հաստատեց, որ  Օհանյանի հետ զրուցել և պայմանավորվել են, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել վաղը։ «Այդ ուղղությամբ աշխատում ենք, վաղն առավոտյան հանդիպման քննարկման վերաբերյալմանրամասները՝ ժամի, հրավիրյալ անձի կամ անձանց, կփոխանցենք մեր ընդդիմադիր գործընկերներին»,- հայտնեց Կոնջորյանը։Նա նաև հավելեց, որ հանդիպում-քննարկումը տեղի կունենա խորհրդարանում՝ փակ ռեժիմով։

Արփի Հակոբյան