Ստեփանակերտի բնակիչների մի մասը զրկված է խմելու ջրից․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

«Երբ խոսում ենք Հայաստանի ջրային անվտանգության կամ ջրային ռեսուրսների կառավարման մասին, պետք է սրան զուգահեռ դիտարկենք նաև Արցախում ստեղծված իրավիճակը և խնդրին անդրադառնալ հետպատերազմյան տրամաբանության ներքո: Այս մասին, ելույթ ունենալով ԱԺ արտահերթ նիստում, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով՝ ռոգման և խմելու ջրի հետ կապված խնդիրները, որ այսօր առկա են Արցախում, ոչ պակաս կարևորություն և նշանակություն ունեն, քան անվտանգային խնդիրներն են:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Քարվաճառը և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար ունի ջրային անվտանգության առումով կարևոր նշանակություն: Դա որոշ չափով առնչվում է Սևանի հետ կապված հարցերին, նաև ուղիղ ձևով կապված է Արցախի ջրային ընդհանուր համակարգի հետ: Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող գետերի 98 տոկոսի ակունքները գտնվում են Քարվաճառում, և այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Քարվաճառը հանձնվել է Ադրբեջանին, արդեն իսկ վկայում է և՛ Արցախում, և՛ Հայաստանում ստեղծված ջրային ճգնաժամի մասին: Արդեն երկու շաբաթ է Ստեփանակերտի բնակիչների մի մասը զրկված է խմելու ջրից, մի մասն էլ ընդհատումներով են ջուր ստանում: Նաև նշեմ, որ Ստեփանակերտ մտնող գետերի ակունքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Աբրահամյանը կարևորեց, որ Ջրային կոմիտեի նախագահը Սևանա լճի խնդրին անդրադառնալիս նաև նշեր, թե արդյոք հետպատերազմյան ժամանակահատվածում խորը հետազոտություններ իրականացվե՞լ են ստեղծված այս ջրային անվտանգության սպառնալիքների մասով և արդյոք արդեն պա՞րզ է, թե ՀՀ-ի և Արցախի վրա ինչ ազդեցություն է ունենալու այս ջրային պաշարների` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը:

Մանրամասները՝ տեսանյութում: