Թուրքիան հրաժարվում է Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումից․ The Reuters

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո Թուրքիան հրաժարվում է Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումից, սակայն պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե Թալիբանը խնդրի։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են թուրքական աղբյուրները։

Թուրքիան մինչ այս առաջարկել էր իր 600 զինծառայողներին պահել Քաբուլում՝ օդանանավակայանի պաշտպանության համար ու մանրամասները քննարկում էր Վաշինգտոնի ու նախագահ Աշրաֆ Գանի կառավարության հետ։ Սակայն այդ պլանները ձախողվեցին վերջին երկու օրվա ընթացքում, երբ նախագահ Գանին լքեց երկիրը, Թալիբանը մտավ Քաբուլ և հազարավոր աֆղանցիներ երկրից փախչելու հույսով ներխուժեցին օդանավակայան։

«Այս պահին Քաբուլի օդանավակայանում լիակատար քաոս է։ Կարգուկանոնը ամբողջությամբ խաթարված է։ Այս փուլում, թուրք զինծառայողների կողմից օդանավակայանի վերահսկողությունը վերցնելու գործընթացը ավտոմատ կերպով դադարեցված է։ Սակայն, եթե Թալիբանը  տեխնիկական աջակցություն խնդրի, Թուրքիան կարող է օդանավակայանում անվտանգություն ու տեխնիկական աջակցություն ապահովել»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը անանունության պայմանով։

Մինչ Թալիբանի մուտք գործելը Քաբուլ թուրք պաշտոնյաներն ասում էին, որ Անկարան հավատարիմ է իր ծրագրերին և կսպասի տեսնելու՝ ինչպես կզարգանան իրադարձությունները վերջնական որոշում ընդունելուց առաջ։

Թուրքիան օդանավակայանի առաքելությունը դիտարկում էր որպես համագործակցության պոտենցիալ ոլորտ, որը կօգներ վերակագնել Վաշինգտոնի ու ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ  խաթարված հարաբերությունները։

Էմմա Չոբանյան