Ինչ իրավիճակ է Աֆղանստանում այս պահին

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իրանական «Թեհրան թայմս» թերթի հաղորդմամբ՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին դեռ իր նախագահական նստավայրում բանակցում է «Թալիբան» շարժման պատվիրակության հետ։

Նստավայրը վերահսկվում է ամերիկացի զինծառայողների կողմից։

Թերթը նաև նշում է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայն ու ԱԳ նախարար Մուհամմադ Խանիֆը Գանիին կոչ են արել հրաժարական տալ։

Համիդ Քարզայը նաև վստահեցրել է աֆղանստանցիներին, որ չի լքի երկիրը՝ չնայած թալիբների հարձակմանը։ Այդ մասին հայտնել է աֆղանական Tolo News հեռուստաալիքը, որի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Քարզայը երկրի բնակչությանը կոչ է արել մնալ իրենց տներում։ Նա նաև ասել է, որ այս պահին ջանք է գործադրում իրավիճակը խաղաղ ձևով կարգավորելու համար։

Հիշեցնենք, որ առավոտից թալիբներն իրենց բոլոր խմբավորումներով շրջափակել են մայրաքաղաք Քաբուլի մուտքերը, թեև հայտնել են, որ չեն գրավի քաղաքը։ Երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Ջալալին ստանձնել է ժամանակավոր կառավարության ղեկավարի պարտականությունները։ Նրան այդ պաշտոնում ժամանակավորապես փոխարինող Աբդուլ Սաթհարն էլ նշել է, որ կառավարության անցումը տեղի կունենա խաղաղ կերպով։

Օրվա ընթացքում մի շարք երկրներ իրենց դեսպանատների անձնակազմերին տարհանեցին երկրից, իսկ ԱՄՆ-ն իր դեսպանությունը տեղափոխել է Քաբուլի օդանավակայան։