«Թալիբան»-ը խոստացել է չգրավել Քաբուլը․ նրանք կբանակցեն իշխանությունների հետ

Լուրեր

25.09.2026 | 02:47
ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. վարչապետի ելույթը ՄԱԿ-ում
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թալիբան» արմատական շարժումն իր մարտիկներին հրամայել է չգրոհել Քաբուլը։ Այս մասին իր Twitter-ի էջում հայտարարել Է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք հրամայել ենք մեր մարտիկներին մնալ Քաբուլի մուտքերի մոտ և չգրոհել քաղաքը», – ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ թալիբները մտնում են Աֆղանստանի մայրաքաղաք։ Սակայն նրանց վերջին հայտարարությունների համաձայն՝ իրենք պատրաստվում են իշխանությունների հետ բանակցությունների և չեն պատրաստվում գրավել Քաբուլը։ Նրանց խոսքերով՝ իրենք այլևս զոհեր չեն ցանկանում քաղաքացիական հասրակության շրջանում, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լքել քաղաքը, անարգել ու ապահով կկարողանան անել դա։

Al Arabiya հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բանակի և թալիբների միջև բախումներն այս պահին շարունակվում են Քաբուլի մատույցների մոտ, մայրաքաղաքում այժմ հանգիստ է։ Քաղաքի կենտրոնն այս պահին խստորեն վերահսկվում է բանակի կողմից․ այնտեղ են գտնվում բազմաթիվ պետությունների դեսպանատներն ու քաղաքական կարևոր կառույցների շենքերը։

Հեռուստաալիքը նաև հաղորդել է, որ թալիբների պատվիրակությունը այս պահին արդեն Քաբուլում է։