Բաքուն մինչ օրս Երևանից պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկին. Ալիև

Լուրեր

27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
Բոլորը

Բաքուն մինչ օրս Երևանից պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սկսեն սահմանազատման, այսինքն ՝ սահմանների հաստատման գործընթացը»,- պարզաբանել է նա:

«Եթե Հայաստանը պատրաստ է դրան, եթե պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչվել է ամբողջ աշխարհում, ապա, իհարկե, տարածաշրջան երկարաժամկետ խաղաղություն կգա։ Մենք դա ուզում ենք։ Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար սեղանին կան կոնկրետ առաջարկներ»,- հավելել է Ալիևը։

Ալիևի խոսքերով՝ ճանապարհների բացումը, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, բոլոր առևտրային կապերի վերականգնումը և Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը Ադրբեջանի շահերն են:

«Կարծում եմ, որ դա բխում է նաև Հայաստանի շահերից, որովհետև Զանգեզուրի միջանցքը ծառայելու է նաև Հայաստանի շահերին։ Նրանք կկարողանան երկաթուղային հաղորդակցություն հաստատել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ։ Այսօրվա դրությամբ՝ նման կապ չկա, և մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում նաև Հայաստանի համար»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ Հայաստանի հետ, հայտարարել է Ալիևը:

Ալիևը հայտարարել էր նաև, որ Հայաստանի կողմից փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը Ղարաբաղում կազմում է ընդամենը 25 տոկոս:

Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերի մեծ մասն իրագործված է, բայց կան որոշ բաց հարցեր, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: