Կարեն Բրուտյանն ազատվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Քաղաքականություն
13.08.2021 | 23:01ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Կարեն Բրուտյանն ազատվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին ազատել ֆինանսների նախարարի առաջին տեղակալի
ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-գրված է որոշման մեջ: