Քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորների` հանրային վայրերում գործունեության մասին. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ մամուլի ազատության և քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին:

Նրա խոսքով՝ մամուլը Հայաստանում միշտ էլ այս կամ այն կերպ ճնշումների տակ է եղել, ոտնձգություններ են եղել լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ, և հաճախ իշխանությունը ստիպված է եղել արձագանքել: «Բայց դրա հետ մեկտեղ եղել են ազատ, խիզախ լրագրողներ, որոնք թեկուզ ԱԺ-ում կանոնակարգ խախտելով՝ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել են…, և ԱԱԾ որևէ աշխատող քացով դուրս չի վռնդել նրանց, և ԱԺ ուղիղ հեռարձակումն էլ չի ընդհատվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մանուկյանի դիտարկմամբ՝ մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են կրել համակարգային բնույթ, ակտիվ սահմանափակումներ են սկսվել լրատվամիջոցների, ընդհանրապես լրատվական դաշտի նկատմամբ:

Պատգամավորն ընդգծեց, որ քաղաքացին տեղեկատվություն ստանալու իրավունք ունի, մինչդեռ իշխանությունը շարունակում է ԱԺ պատգամավորների աշխատանքը հանրությունից թաքցնելու գործընթացը։

Մանուկյանը հայտարարեց, որ առաջիկայում իշխանությունը նախատեսում է երկու նոր օրինագիծ ներկայացնել խորհրդարան, որոնց նպատակը, ըստ նրա, իշխանավորների քայլերը հանրությունից թաքցնելն է. «Շուտով բերելու է կառավարությունը 2 նման խայտառակ բան. գործուղումները գաղտնի են ուզում իրականացնել, մեկ անձից գնումների ամբողջ թղթածրարն ուզում են «գաղտնի» գրիֆի տակ մտցնել»:

Մանրամասները՝ տեսանյութում: