Իտալիայում ռեկորդային շոգ է գրանցվել

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չորեքշաբթի Սիցիլիայի հարավ-արևելքում գտնվող Սիրակուզա նահանգում ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել ոչ միայն Իտալիայի, այլև՝ ամբողջ Եվրոպայի համար, հայտնում է ANSA- ն: Այնտեղ ջերմաստիճանը հասել է մինչև 48,8 աստիճանի Ցելսիուսով:

«Եթե ցուցանիշը հաստատվի համապատասխան վերլուծությունից հետո, այն կարող է լինել եվրոպական մայրցամաքում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը», – գործակալությանը ասել է օդերևութաբան Մանուել Մացոլենին:

«Այն կարող է գերազանցել Աթենքում 1977 թվականի հուլիսի 10-ին գրանցված 48° C նախկին ռեկորդը և նույնիսկ 48.5 ° C ռեկորդը, որը գրանցվել էր 1999 թվականի օգոստոսին Կատենանուովայի (Սիցիլիա) ոչ պաշտոնական կայանում»:

Իտալիայում անոմալ ջերմային ալիքները կապված են աֆրիկյան անտիցիկլոնի ժամանման հետ, որը օդերևութաբանները անվանել են «Լյուցիֆեր»: Այն շարժվում է  դեպի Իտալիայի հյուսիս և իր գագաթնակետին կհասնի այս շաբաթվա վերջին:

Ջերմաստիճանի ռեկորդը գրանցվել է ժամը 13: 00 -ին Ֆլորիդիա կոմունայի օդերևութաբանական կայանում:

22 հազար բնակչություն ունեցող քաղաքի կենտրոնը, որը գտնվում է կայանից ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա, մեկ օր առաջ ուրվական քաղաքի նման դատարկ էր, գրում է Corriere della Sera- ի թղթակիցը իր ռեպորտաժում:

«Այստեղ միշտ շոգ է եղել, բայց երբեք 50 աստիճան չի եղել»,-ասում է 81-ամյա տեղաբնակ Նինո Ջենթիլեն, ով սպասում է երեկոյան 5-ին, որպեսզի դուրս գա տանից և ինչպես ամեն օր քայլի դեպի Ումբերտոյի հրապարակում տեղադրված նստարանները։

Ֆլորիդան հայտնի է նարնջով, կիտրոնով ու խխունջներով, գրում է հրատարակչությունը։ Տեղաբնակ Ջուզի Պապպալարդոն ղեկավարում է խխունջաբուծարանը ու պատմում է, որ այն, ինչ տեղի է ունենում խխունջների հետ վերջին օրերին, նման է զանգվածային սպանության։

«Մենք նրանց բոլորին հայտնաբերել ենք սատկած, գրեթե խաշված։ Հույս կա, որ դրանց մի մասը թաքնվել է հողում։ Այդ պատճառով էլ մենք նրանց չենք ջրում, հակառակ դեպքում խոնավությունից դուրս կգան հողի տակից ու դատապարտված կլինեն»,- պատմել է նա։

Տեղի իշխանությունները դիմել են բնակիչներին խնդրանքով ոչ միայն իրենք դուրս չգան փողոց, այլ նաև ընտանի կենդանիներին դուրս չթողնեն։

Տաթև Ֆռանգյան