Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենայի հրկիզումից

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ հրդեհվել էր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի ժամը 22:15-ից մինչև օգոստոսի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում։

«Առերևույթ հանցագործություն կատարած անձը հրկիզել է Կասյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված, հիշյալ շենքի բնակիչներից մեկին պատկանող «Մերսեդես-Բենց E-270» մակնիշի ավտոմեքենան: Կրակի հետևանքով ջերմահարվել է նաև հարևանությամբ կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է՝ կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և խոշոր չափերի վնաս է պատճառել։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Նշանակվել է դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Կատարվում է նախաքննություն։

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքն ու ամուսինը անձնական թշնամիներ չունեն, սակայն համոզված է, որ դեպքն անմիջականորեն կապ ունի իր քաղաքական գործունեության հետ։