Հրդեհվել է Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան․ նախկին պատգամավորը քաղաքական ենթատեքստ է տեսնում

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Այս գիշեր՝ 03։30-ի սահմաններում հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում պատմեց նախկին պատգամավորը, ուշ գիշերին հարևաններն են պայթյունի ձայներ լսել, դուրս գալուց հետո տեսել են, որ մեքենան է այրվում:

«Մինչև մենք հասանք, մեքենայի դիմացի հատվածը գրեթե ամբողջությամբ վառված էր, վերածվել էր ջարդոնի։ Բոցը վնասել է նաև կողքի մեքենան, լավ է՝ մարդ չի եղել մեջը, զոհեր չենք ունեցել»,- պատմեց Փոստանջյանը։

Նրա պնդմամբ՝ իրենց ավտոմեքենան սարքին վիճակում է եղել, ուստի բացառում է ինքնաբռնկման վարկածը։

«Ոչ ես, ոչ ամուսինս անձնական թշնամիներ չունենք, բայց համոզված եմ՝ դեպքը կապ ունի քաղաքական իմ գործունեության հետ»,- նշեց Փոստանջյանը՝ խուսափելով անուններ հրապարակելուց։

«Մենք արդեն հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին, ցուցմունք ենք տվել, սպասենք հետագա զարգացումներին»,- ասաց նա։

Դեպքը տեղի է ունեցել Կասյան փողոցում, որտեղ անվտանգության տեսախցիկներ են եղել։ Չնայած դրան՝ նախկին պատգամավորի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատող փորձագետներն իրեն հայտնել են, որ տեսախցիկը չի աշխատել և դեպքը չի արձանագրվել։

Ոստիկանությունից Factor.am-ի հարցին ի պատասխան նշեցին, որ պատահարի մասին ահազանգ են ստացել 04։55-ի սահմաններում, այս պահին՝ հանգամանքները պարզվում են։ Արտակարգ իրավիճակների նախարարությանից էլ հայտնում են, որ մանրամասների մասին տեղեկություն կտրվի միայն տասն օր անց, երբ ավարտվի փորձաքննությունը։

 

Ռոզա Վարդանյան