Ճանապարհների ապաշրջափակումը մեզ ձեռնտու է. Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր ԱԺ  նիստում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթին:

«Այստեղ մի միտք հնչեց, թե իբր մենք ենք ԼՂ հակամարտության հարցը ինքնորոշման իրավունքի շուրջ պայքարից վերածել տարածքային պայքարի: Տիկի՛ն Մանուկյան, տեղեկացնում եմ, որ դա արել է Ռոբերտ Քոչարյանը, երբ Արցախի ընտրված ներկայացուցիչներին, փոխանակ ամեն գնով բանակցային սենյակում պահելու, դուրս է հրավիրել այնտեղից, այնուհետև սկսել է բանակցել ՀՀ սուվերեն տարածքների փոխանակության միջոցով ԼՂ հակամարտության մի մոդելի շուրջ:

Սերժ Սարգսյանն էլ իր հարցազրույցներից մեկում բաց տեքստով ասել է, որ Ապրիլյան պատերազմից հետո ևս մեկ զիջում է արել հանրաքվեի հարցի սահմանափակ – ոչ սահմանափակ լինելու առումով: Նա համաձայնվել է հանրաքվեի հարցը դուրս թողնել փաթեթից և ստորագրել է այլ փաստաթուղթ»,- նշեց Կարապետյանը:

Խոսելով ներկայի և ապագայի մասին՝ Մարիա Կարապետյանը նշեց. «Մենք չենք կարող ապրել անցյալով, պետք է կայացնենք ապրելու արմատական որոշում: Ապրելը հնարավոր դարձնելու համար մեզ անհրաժեշտ է երկրի ներսում շարունակել ռեֆորմները, իսկ երկրի շուրջ ապահովել կայունություն, անվտանգություն խաղաղությունը: Վերահաստատենք, որ այս հարցում կարևորագույն դերակատարում ունեն մեր Զինված ուժերը, սակայն կայունություն, սահմանների անվտանգություն և խաղաղություն ապահովելու համար կան նաև ռազմաքաղաքական և դիվանագիտական գործիքներ, այս համատեքստում մենք ունենք երկու օրակարգ: Առաջինը Հայաստանի տնտեսական և տրանսպորատային ապաշրջափակումն է… Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական և տրանսպորտային ուղիները սառեցվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բերումով, ոչ թե Հայաստանն է շրջափակել Թուրքիային և Ադրբեջանին, այլ հակառակը՝ Թուրքիան և Ադրբեջանն են շրջափակման ենթարկել Հայաստանը՝ իբրև թե ԼՂ հակամարտության համատեքստում թուլացնելու և զիջումներ պարտադրելու համար:

Սրանից, իհարկե, կարելի է եզրակացնել, որ ապաշրջափակումը մեզ ձեռնտու է, սա չի նշանակում, թե տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը ձեռնտու չէ Ադրբեջանին, բայց Ալիևը միևնույն ժամանակ նախընտրում է տորպեդահարել այս օրակարգը և չկատարել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններով իր ստանձնած պարտավորությունները, Ալիևը աղճատում է ապաշրջափակման օրակարգը՝ այն ներկայացնելով որպես միջանցք»:

Մարիա Կարապետյանն անդրադարձավ ևս մեկ կարևորագույն հարցի՝ սահմանազատման և սահմանագծման խնդրին՝ նշելով, որ այն ևս աղճատվում է:

Մանրամասները՝ տեսանյութում: