Ինչո՞ւ են նվազել փոխանցումները ԼՂՀ բարեգործական հիմնադրամին

Լուրեր

04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
04.02.2026 | 09:13
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
Բոլորը

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ստեղծված ԼՂՀ բարեգործական հիմնադրամին փոխանցումների նվազումը արցախյան բարձրաստիճան պաշտոնյաների համար զարմանալի չէ։ Նշենք, որ վերջին վեց ամիսների ընթացքում հիմնադրամին փոխանցված գումարներն աճել են ընդամենը 1,5 տոկոսով. այս տարվա մայիսի 31-ի դրությամբ հիմնադրամի գումարը 11 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլար է:

«Ինչ-որ ձևով բնական երևույթ է, որովհետև երբ հիմնադրամը ստեղծվել էր, և՛ կարիքն էր շատ, և՛ ավերածություններն էին նկատելի, ուստի փոխանցումներն ավելի ակտիվ էին»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հիմնադրամին փոխանցումները չեն դադարեցվել, գործընթացը շարունակվում է: «Պարզապես պետությունն իր հերթին բավական շինություններ է վերականգնել և ամենևին չի բացառվում, որ մոտ ժամանակներս ավելի մեծ ներդրումներ լինեն»,- նկատեց Բաբայանը՝ հավելելով, որ ավելի քան մեկ տարի անցել է, և «ապրլիյան պատերազմի ավերածությունների մեծ մասը վերականգնված է»։

Մեր հարցին, թե հնարավոր է հիմնադրամին գումար փոխանցելու նոր կոչեր հնչեն`ինչպես եղավ նախորդ տարի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի կողմից, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց․ «Չեմ կարծում, որ ճիշտ կլինեն նման կոչերը, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը և հեռուստամարաթոնն արդեն հայտարարված են, որով կիրականացվի ջրամատակարարման և ոռոգման ցանցերի արդիականացումը։ Ամեն անգամ կոչերով դիմելը ճիշտ չէ, բոլորն էլ իրենց հնարավորություններին համարժեք փոխանցում են»։

Մինչդեռ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան պատերազմի վետերան Վահան Բադասյանը վստահ է՝ գումարի նվազումը «ՀՀ իշխանությունների հեղինակազրկման հետևանքն է․ «Արդեն քանի տարի է` մենք ունենք հեղինակազրկված իշխանություն, ոչ թե լավ են աշխատում, հեղինակազրկվում են, այլ վատ են աշխատում և հեղինակազրկվում են, ուստի վստահություն չկա»։

Այնուամենայնիվ անդրադառնալով վերջին մեկ տարում առաջնագծում կատարված աշխատանքներին` Բադասյանը նկատեց, որ «անհամեմատելի է, թե ինչ է եղել մինչև ապրիլի երկուսը և ապրիլի երկուսից հետո»։ «Դա իհարկե տեսնում ենք ինչպես մենք, այնպես էլ հակառակորդը։ Արցախի ՊԲ հրամանատարությունը աչալրջորեն ծախսում է այդ գումարները»,- ասաց նա։

Բադասյանի համոզմամբ, եթե բանակից թալանած պաշտոնյաները ներողություն խնդրեին և գումարները հետ վերադարձնեին, վստահություն կլիներ համակարգի նկատմամբ: «Բանակը թալանող պաշտոնյաները պետք է դադարեցնեն թալանը»,- եզրափակեց նա։

Սեդա Ղուկասյան